«Չելսիի» հետ խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ․ Չանչարևիչ

Լուրեր

05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն Ազգերի լիգայի առաջին տուրի՝ Լատվիայի նկատմամբ 4:1 հաշվով տարած հաղթանակից հետո Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի առաջիկա խաղերին նախապատրաստվելու մասին:

– Ինչպիսի՞ զգացողություններ ունեք «Նոայի» կազմում հանդես գալուց: Կոնֆերենցիանեիր լիգայի Լիգայի փուլում Լոնդոնում խաղալու եք «Չելսիի» հետ:

– Այդ հանդիպումը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Սպասում ենք այդ խաղերին մեծ ոգևորությամբ: Ցավում եմ, որ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ չկարողացան դուրս գալ հայկական մյուս երկու ակումբները: Վստահ եմ, որ ապագայում դա էլ կլինի: Մենք շատ լրջորեն ենք պատրաստվում Կոնֆերենցիաների լիգային: Խաղային օրացույցում ունենք թե՛ հզոր, և թե՛ հավասարազոր մրցակիցներ: Մեկնարկային հանդիպումը տնային է: Ամեն ինչ անելու ենք՝ 3 միավոր վաստակելու համար:

-Ձեր թիմակիցը Հայաստանի հավաքականում կարող էր կիսադաշտից գոլ խփել, սակայն գնդակը դիպչեց դարպասաձողին: Դուք մոտ մեկ ամիս առաջ նմանատիպ գոլ եք խփել: Հիմա դա՞ է հայկական այցեքարտը:

-Այո, դա սկսում է մտնել մեր առօրյայի մեջ (ծիծաղում է,- խմբ․): Հնարավոր է՝ նա դիտել է իմ խփած գոլը և ոգեշնչվել: Իրականում շատ լավ հարված էր, ցավոք, որ դարպասի գրավում չեղավ:

– Ճի՞շտ է, որ ռուսերեն գիտեք:

– Ես փայլուն խոսում եմ ռուսերեն (ծիծաղում է,- խմբ․) և նույնիսկ հայերեն:

ԿԼ-ի հիմնական փուլում «Նոայի» մրցակիցներն են «Մլադա Բոլեսլավը» (Չեխիա), «Ռապիդը» (Ավստրիա), «Չելսին» (Անգլիա), «Վիկինգուրը» (Իսլանդիա), ԱՊՈԷԼ-ը (Կիպրոս) և «Բաչկա Տոպոլան» (Սերբիա):