Նիկոլ Փաշինյանը շեղվեց դեպի ՌԴ, բայց Պուտինը խաբելու է․ տխուր է վարչապետի՝ BRICS-ին գնալը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:32
MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկները՝ ըստ Արման Ծառուկյանի
04.08.2026 | 16:27
ԵՄ-ն միասնական է Սեուտայի ճգնաժամի հարցում․ ՆԳ նախարարների արտահերթ տեսակոնֆերանսն ավարտվել է
04.08.2026 | 16:23
AI-ը լավ բաներ չասաց Կոնջորյանի մասին. ձեր նման լինեինք,«թալանչի» էինք ասելու ձեզ. Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:17
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը հասանելի է դարձել․ ԵԱՀԿ գործող նախագահ
04.08.2026 | 16:14
Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ
04.08.2026 | 16:09
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 16:07
Մեզ այդպիսի տեղեկություն հայտնի չէ․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ ԵՄ-ի միգրանտներին ՀՀ ուղարկելու առաջարկի մասին
04.08.2026 | 16:00
Պատգամավորները Կոնջորյանին ընտրում են ԱԺ փոխնախագահ. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ժողովրդավարական ուժերի հարթակը» պատրաստվում է սկսել ստորագրահավաք՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե նշանակելու նպատակով, և այդ գործընթացի հայտը արդեն ԿԸՀ է ներկայացվել։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հարց ուղղեցինք՝ ժամանակավրեպ չէ՞ նախաձեռնությունը․ ՀՀ իշխանությունը չի ակնարկում, որ հանրաքվեից հետո հայտ կներկայացնի։ Ավելին՝ Փաշինյանը կմասնակցի թե՛ ԱՊՀ-ի, թե՛ BRICS-ի առաջիկա գագաթնաժողովներին, ուր արևմտյան կոալիցիաի անդամ երկիր չկա, հակառակը՝ ՌԴ-ն, Չինաստանն են։ Դեպի ԵՏՄ առևտուրն էլ ծաղկում է և ծաղկում։ Արամ Սարգսյանը պնդեց, որ Հայաստանն ունի անվտանգային լուրջ խնդիրներ և հանրաքվեի անցկացման փաստը կարող է որոշակիորեն պատասխանել այդ մարտահրավերին.

«Գիտե՞ք, Նիկոլ Փաշինյանի վերջին մամուլի ասուլիսից հետո դեպի Ռուսաստան շեղվելը… այդ շեղումները ես տեսա Մեծ Բրիտանիա այցելության ժամանակ այդպիսի զգացողություն կար, երբ այդ հանդիպումը տեղի չունեցավ՝ բրիտանական միջնորդությամբ Ալիևի և Փաշինյանի միջև, ինչը շատ վատ է։ Դա ռեգիոնալ կոմունիկացիաների խնդրին էր վերաբերվում, ինչից ես տեղյակ էի, ինչևէ, ափսոս։ Բայց այդ ժամանակ ես զգացի որ որոշակի տեղաշարժեր կան դեպի Ռուսաստան։ Այդ տեղաշարժերը լինում են երկու պարագայում՝ առաջին՝ երբ լուրջ վախերը կան, և երկրորդ, երբ որ բոնուսներ են խոստանում։ Ես չգիտեմ, թե Ռուսաստանը ինչ բոնուսներ կարող է խոստանալ, բայց ես վստահ եմ՝ ՌԴ-ն ինչ բոնուսներ էլ խոստանա, խաբելու է։ Տխուր է վարչապետի՝ BRICS գագաթնաժողովին գնալու փաստը»։

Արամ Սարգսյանը խոսել է նաև Ադրբեջանի հետ բանակցային պրոցեսի, խաղաղության պայմանագիր կնքելու հավանականության, սահմանազատման հարցով ձեռք բերված վերջին պայմանավորվածության, ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման նպատակով ստորագրահավաքի գործընթացի և այլ թեմաների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան