Գերմանիայի ՊՆ ղեկավարը Ռամշտայնում հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության շարունակման, Պենտագոնի ղեկավարը՝ 250 մլն դոլարի նոր օգնության հատկացման մասին

Լուրեր

24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
Բոլորը

Գերմանիան մտադիր չէ նվազեցնել Ուկրաինային ռազմական աջակցությունը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ պատասխանելով DW-ի հարցին՝ Ռամշտայն ավիաբազայում Կիևի դաշնակիցների հանդիպման շրջանակում։

Հարցին՝ արդյո՞ք Ուկրաինան պետք է մտահոգություն ունենա գերմանական ռազմական աջակցության կրճատման առումով՝ հաշվի առնելով, որ Սաքսոնիայի և Թյուրինգիայի խորհրդարանների ընտրություններում դրա կրճատումը պահանջող կուսակցությունները լավ արդյունքներ են ցույց տվել, նախարարն ասել է․ «Դուք ինձ պարզ հարց եք տվել և իմ պատասխանն է՝ ո՛չ։ Մմենք խոսում ենք լանդտագի ընտրությունների մասին, որոնք կարևոր են դաշնային նահանգների համար: Մենք խոսում ենք արդյունքների մասին, որոնցով չի կարող գոհ լինել դեմոկրատներից որևէ մեկը։ Բայց պարզ է նաև, որ խոսքն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտավորապես 10 տոկոսի մասին է, որոնք գնացել են քվեարկության։ Գերմանիայում մեծամասնության պատկերը դեռ տարբեր է, և մենք աշխատում ենք, որ այդպես մնա»։

Ռամշտայնում կայացած հանդիպման ժամանակ Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիան Ուկրաինային կմատակարարի ևս 12 PzH 2000 ինքնագնաց հաուբից՝ 150 միլիոն եվրո արժողությամբ։

Իր հերթին, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ուկրաինային տրամադրվող լրացուցիչ օգնության փաթեթը՝ ընդհանուր 250 միլիոն դոլարի չափով: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի նոր օգնությունը կներառի զինամթերք HIMARS-ների համար, հրետանային արկեր, հակատանկային և հակաօդային զենքեր։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Պենտագոնում իր աղբյուրներին։

Կանադայի պաշտպանության նախարար Բիլ Բլերն էլ հայտարարել է Օտտավայի մտադրության մասին՝ առաջիկա ամիսներին Ուկրաինա ուղարկել լրացուցիչ 80,840 «օդ-երկիր» հրթիռ առանց մարտագլխիկների, ինչպես նաև 1300 մարտագլխիկ։

«Կանադան հունիսին հայտարարել է 2160 CRV7 հրթիռների նախնական մատակարարման մասին: Յուրաքանչյուր CRV7 հրթիռ կարող է հագեցված լինել մարտագլխիկներով, որոնք նախատեսված են շենքեր, տանկեր կամ զինվորների խոցելու համար»,- ասել է նա։

Օտտավան նաև կնվիրի շասսիներ 29 M113 զրահափոխադրիչների և 64 Coyote զրահամեքենաներ, որոնք կանադական ուժերն այլևս չեն օգտագործում։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ կրկնել է իր խնդրանքն արևմտյան դաշնակիցներին՝ ուժեղացնել երկրին ռազմական օգնությունը, հատկապես հակաօդային պաշտպանության ոլորտում, և թույլ տալ արևմտյան զենքով հարվածներ հասցնել ՌԴ տարածքում թիրախներին։

«Մենք պետք է հնարավորություն ունենանք կիրառել հեռահար զենք ոչ միայն Ուկրաինայի օկուպացված տարածքում, այլև Ռուսաստանի»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։