ԱՄՆ ռազմական հետախուզության պաշտոնյան այցով Բաքվում է
Քաղաքականություն
06.09.2024 | 17:01ԱՄՆ Պաշտպանության նախարարության հետախուզական գործակալության Եվրոպա-եվրասիական տարածաշրջանային կենտրոնի ղեկավարն այցով Բաքվում է։ Այս մասին հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը՝ X-ում ներկայացնելով դեսպան Մարկ Լիբբի հայտարարությունը։
«Ջերմորեն ողջունում եմ ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական գործակալության Եվրոպա-եվրասիական տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրիորին, որն այցելում է Բաքու՝ խորհրդակցելու Ադրբեջանի կառավարության հետ ԱՄՆ-Ադրբեջան անվտանգության հարաբերությունների ամրապնդման ուղիների շուրջ»,- նշել է Լիբբին։
Այցից այլ մանրամասներ չեն հաղորդվում։