Սպիտակ տունն արձագանքել է Պուտինի հայտարարությանն ու խորհուրդ է տվել չմիջամտել ընտրություններին

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Սպիտակ տունը Մոսկվային խորհուրդ է տվել դադարեցնել միջամտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին և քննադատել է  Վլադիմիր Պուտինի հանրային քննարկումները որոշակի թեկնածուների «աջակցության» վերաբերյալ։

Այս մասին Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է «Եվրոպեյսկայա պրավդան»։

Լրագրողների հետ զրույցում Քիրբին պատասխանել է Պուտինի մեկնաբանություններին, թե ինքը «նախընտրում է» փոխնախագահ Քամալի Հարիսին տեսնել ԱՄՆ նախագհի պաշտոնում։ Նա ընդգծել է, որ Կրեմլի ղեկավարը «պետք է դադարի խոսել ընտրությունների մասին և վերջ»։

«Նա չպետք է որևէ մեկին այս կամ այն կերպ նախընտրություն տա: Միակ մարդիկ, ովքեր պետք է որոշեն, թե ով է լինելու Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը, դա ամերիկացի ժողովուրդն է»,- ասել է Քիրբին:

Նա նաև հավելել է, որ ամերիկյան կողմը «շատ շնորհակալ կլինի», եթե Պուտինը՝ «ա) դադարի խոսել ընտրությունների մասին և բ) դադարի դրանց միջամտել»։

Պուտինը մեկ օր առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ ընտրություններում իր ֆավորիտը Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենն էր, բայց քանի որ նա դուրս եկավ ընտրապայքարից և առաջարկեց Քամալա Հարիսի թեկնածությունը, Ռուսաստանի Դաշնությունը նույնպես կպաշտպանի նրան։

ԱՄՆ հետախուզությունն ավելի վաղ հայտնել էր, որ Միացյալ Նահանգների արտաքին թշնամիները կփորձեն ազդել 2024 թվականի նոյեմբերի նախագահական ընտրությունների վրա՝ իրենց գործողությունները հարմարեցնելով երկրի ներքաղաքական իրադարձություններին: