Կրեմլն արդարացնում է գրաքննությունը պատերազմի ժամանակ

Լուրեր

23.06.2026 | 11:45
Ծեծկռտուք ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 11:23
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Ղրիմի վրա․ թիրախում են եղել նավթաբազան, նավթամթերքի տերմինալն ու նավահանգիստը
23.06.2026 | 11:17
Խուզարկություն են իրականացնում Իշխան Սաղաթելյանի բնակարանում. ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:11
Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից․ ԱՄՆ-ի հետ կապի գիծ կստեղծվի․ Ղալիբաֆ
23.06.2026 | 11:06
Խուզարկում են Իշխան Սաղաթելյանի բնակարանը և ավտոմեքենան
23.06.2026 | 10:51
Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անունով
23.06.2026 | 10:45
Արմեն Գրիգորյանը Լեհաստանում կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
23.06.2026 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 23-ի դրությամբ
23.06.2026 | 10:25
ԱԱ-2026. Ալժիրը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 10:12
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ․ Մարթա Կոս
23.06.2026 | 10:09
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 09:53
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.06.2026 | 09:39
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
23.06.2026 | 06:00
ԱԱ-2026. Նորվեգիան դուրս եկավ փլեյ-օֆֆ, Հոլանդը դարձյալ դուբլ գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 04:51
ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմական վիճակում, որում մենք գտնվում ենք, սահմանափակումներն արդարացված են, այնպես, ինչպես գրաքննությունն է արդարացված, ինչ մեղքս թաքցնեմ: Մենք պատերազմական վիճակում ենք։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ ՌԴ իշխանական լրատվամիջոցի հարցը չհիմնավորված մեղադրանք է պարունակել արևմտյան լրատվամիջոցների հասցեին։ Այն հնչել է այսպես. «Պե՞տք է սահմանափակել Ռուսաստանում այն արտասահմանյան լրատվամիջոցների աշխատանքը, որոնք ստում են, որոնք ազատ չեն, բայց կատարում են իրենց երկրների ղեկավարության քաղաքական պատվերը»։

«Ցանկացած լրատվամիջոց կատարում է իր երկրի ղեկավարության քաղաքական պատվերը»,- պատասխանել է Պեսկովը՝ հավելելով, որ ՏԱՍՍ-ը նույնպես «կատարում է ռուսական պետության քաղաքական պատվերը»։

Նրա խոսքով՝ եթե «պատերազմական վիճակում» գրաքննության սահմանափակումներ են անհրաժեշտ, ապա «երբ պատերազմն ավարտվի, իսկ ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղությամբ, ապա պետք է լինի տեղեկատվության լիակատար ազատություն»։