ԱՄՆ-ն Ուկրաինայում առաջին F-16-ի կործանումը բացատրել է ուկրաինացի օդաչուների վերապատրաստման հարցում շտապողականությամբ․ WSJ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ուկրաինայում մարտական օգտագործման առաջին օրը F-16 ինքնաթիռի կործանումն ուկրաինացի օդաչուներին պատրաստելու հարցում շտապողականության արդյունքն էր։ Wall Street Journal-ին այս մասին ասել են ամերիկացի պաշտոնյաները:

Նրանց խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները դեռևս չեն հաստատել կործանման ստույգ պատճառը, և դեռևս պետք է ապացույցներ գտնեն, որ ինքնաթիռը խոցվել կամ կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով։

«Բայց վթարը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ փորձում ես արագացնել իրադարձությունները»,- WSJ-ին ասել է Պենտագոնի բարձրաստիճան աղբյուրը։

Նա նշել է, որ որոշ ուկրաինացի օդաչուներ ձախողել են վերապատրաստման ծրագիրը, իսկ մինչ կործանումը Դանիայի իշխանությունները, որտեղ օդաչուները մարզվում էին, մտահոգություն էին հայտնել նրանցից մի քանիսի՝ F-16-ով ինքնուրույն թռչելու կարողության վերաբերյալ։

Մասնավորապես, ուկրաինացի օդաչուները դժվարությամբ են յուրացրել կործանիչների կառավարումը, քանի որ ուսումնական ձեռնարկներն անգլերեն են եղել։ Միևնույն ժամանակ, ըստ WSJ-ի, ավելի շատ ժամանակ է հատկացվել հակաօդային պաշտպանության ուսուցմանը, այլ ոչ թե այն բոլոր խնդիրները սովորելուն, որոնք ունակ են կատարել կործանիչները: Նաև, ըստ WSJ-ի, օդաչուները սովորաբար անցնում են ավելի համապարփակ դասընթաց F-16-ով թռչելու համար, այնուհետև մարզվում են իրենց ստորաբաժանումների հետ մինչև մեկ տարի՝ նախքան ի վիճակի կլինեն մարտական առաջադրանք կատարել: Սակայն ուկրաինացի օդաչուներին անմիջապես մարտադաշտ են ուղարկել, թեև F-16-ի հետ նրանց փոխգործակցության փորձը չէր գերազանցում մեկ տարին։

Կիևին փոխանցված աաջին F-16-ը կործանվել է Ուկրաինայում օգոստոսի 26-ին՝ ՌԴ զանգվածային հրթիռային հարձակման ժամանակ։ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է կործանման փաստը՝ հայտնելով օդաչուի մահվան մասին։

Մահացած օդաչուն Ալեքսեյ Մեսն էր։ Նա ուկրաինացի զինվորականների խմբից էր, որը 2023 թվականի օգոստոսից վերապատրաստում էր անցնում Դանիայի Սկրիդստրուպ ավիաբազայում և մտահոգություն չէր առաջացնում, նշում է WSJ-ը։

Միջադեպից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի զինված ուժերի ավիացիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկին։ Ռազմաօդային ուժերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Անատոլի Կրիվոնոժկոն, որը նախկինում ղեկավարում էր Կենտրոնի օդային հրամանատարությունը։

Ամերիկացի պաշտոնյաները, որոնց հետ զրուցել է պարբերականը, կասկած են հայտնել, որ F-16-ը խոցվել է Patriot հրթիռից։ Այս պահին կատարվածի տարբեր վարկածներ են դիտարկվում, որոնց թվում են նաև տեխնիկական անսարքությունն ու օդաչուի սխալը։