Բրիտանիան Ուկրաինային 650 թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռ կմատակարարի

Լուրեր

11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրիտանական կառավարությունը պատվիրել է և մինչև տարեվերջ կսկսի Ուկրաինային մատակարարել 650 թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռների խմբաքանակ՝ 162 միլիոն ֆունտ սթերլինգ (213 միլիոն դոլար) արժողությամբ։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ պաշտպանության նախարար Ջոն Հելին պաշտոնապես կհայտարարի հրթիռների մասին ուրբաթ՝ «Ռամշտայնի» հերթական հանդիպման ժամանակ։

Հրթիռները կարտադրվեն Բելֆաստում՝ ֆրանսիական Thales ռազմարդյունաբերական կորպորացիայի գործարանում։

Նախարարությունը նշում է, որ Բրիտանիան արդեն հարյուրավոր թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռներ է փոխանցել Ուկրաինային։ 13 կգ քաշով և մոտ 6 կիլոմետր հեռահարությամբ այս հրթիռները կարող են արձակվել տարբեր կրիչներից և օգտագործվել օդում, ցամաքում և ծովում անօդաչու թռչող սարքերի ու այլ թիրախների դեմ։

Մինչև այս տարեվերջ կսկսվեն բրիտանական կառավարության 300 մլն ֆունտ արժողությամբ պատվիրած արկերի մատակարարումներն Ուկրաինա։