Դուրովը ձերբակալությունից հետո առաջին հայտարարությունն է տարածել, պատմել հարցաքննության մասին

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Ֆրանսիայում ձերբակալությունից հետո իր առաջին հայտարարությունն է արել։ Նրան մեղադրանք է առաջադրված մի քանի հոդվածով, այդ թվում՝ լիազոր մարմինների պահանջով տեղեկատվություն կամ փաստաթղթեր տրամադրելուց հրաժարվելու համար: Դուրովի խոսքով՝ ինքը չորս օր հարցաքննվել է։ «Ինձ ասացին, որ ես կարող եմ անձամբ պատասխանատվություն կրել ուրիշների կողմից Telegram-ի անօրինական օգտագործման համար, քանի որ Ֆրանսիայի իշխանությունները պատասխաններ չեն ստացել»,- գրել է նա։
Դուրովը կարծում է, որ իր կալանավորումը «զարմանալի է մի քանի պատճառներով»։  Ըստ նրա՝ Telegram-ն ունի իր պաշտոնական ներկայացուցիչը ԵՄ-ում, որը պատասխանում է ԵՄ-ի հարցումներին, և Ֆրանսիայի իշխանությունները «բազմաթիվ ճանապարհներ են ունեցել կապ հաստատելու» նրա հետ։
«Եթե երկիրը դժգոհ է ինտերնետ ծառայությունից, ապա, ըստ հաստատված պրակտիկայի, նա դատական վարույթ է հարուցում հենց ծառայության դեմ։ Օգտագործելով մինչսմարթֆոնային դարաշրջանի օրենքները՝ գործադիր տնօրենին երրորդ անձանց կողմից իր կողմից վերահսկվող հարթակում կատարված հանցագործությունների մեջ մեղադրելը սխալ մոտեցում է: Տեխնոլոգիաներ ստեղծելն առանց այն էլ դժվար է»,- գրել է նա։
Դուրովն ասել է, որ գաղտնիության և անվտանգության միջև ճիշտ հավասարակշռություն հաստատելը հեշտ չէ, բայց իրենք «միշտ բաց են եղել երկխոսության համար»:
«Նման դեպքերում մենք պատրաստ ենք լքել այդ երկիրը։ Մենք այդպես շատ անգամներ ենք արել։ Երբ Ռուսաստանը մեզանից պահանջեց հանձնել «գաղտնագրման բանալիները»՝ հսկողությունը հնարավոր դարձնելու համար, մենք մերժեցինք, և Telegram-ն արգելվեց Ռուսաստանում: Երբ Իրանը պահանջեց արգելափակել խաղաղ ցուցարարների ալիքները, մենք մերժեցինք, և Իրանում արգելվեց Telegram-ը։ Մենք պատրաստ ենք հեռանալ շուկաներից, որոնք չեն համապատասխանում մեր սկզբունքներին, քանի որ մենք դա չենք անում փողի համար։ Մենք առաջնորդվում ենք բարիք գործելու և մարդկանց հիմնարար իրավունքները պաշտպանելու մտադրությամբ, հատկապես, երբ այդ իրավունքները ոտնահարվում են»: