Տիգրան Ավինյանը ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը
Մշակույթ
06.09.2024 | 09:44Գեղանկարչության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած վաստակի համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Վարպետի արվեստանոցում քաղաքապետը ծանոթացել է կտավների պատմությանը, որոնք առանձնանում են իրենց բազմաժանր թեմատիկայով ու գույներով:
Նկարիչը ստեղծել է շուրջ 6000 կտավ: