Չնայած արգելքին՝ Թուրքիա արտահանումը Իսրայելը շարունակվում է Պաղեստինով

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Թուրքիայի արտահանողների ասամբլեայի (TIM) հրապարակած տվյալների համաձայն՝ թուրքական ընկերությունները, ըստ երևույթին, շրջանցում են Իսրայելի հետ առևտրի արգելքը՝  այն իրականացնելով Պաղեստինով, գրում է Turkish Minute-ը։

Տվյալները ցույց են տալիս 2024 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում դեպի Պաղեստին արտահանման 423 տոկոս աճ, ընդ որում՝ միայն օգոստոսին արտահանումն աճել է ավելի քան 1150 տոկոսով: Այս աճը ենթադրություններ է առաջացրել, որ ապրանքները Իսրայել են հասնում պաղեստինյան մաքսային համակարգի միջոցով:

Մայիսին Թուրքիան դադարեցրել էր ուղիղ առևտուրն Իսրայելի հետ՝ ի պատասխան Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների վերաբերյալ ներքին քննադատության: Այնուամենայնիվ, տվյալները ցույց են տալիս, որ նախկինում Իսրայելի համար նախատեսված ապրանքներն այժմ տեղափոխվում են պաղեստինյան տարածքներով: Օրինակ՝ պողպատի արտահանումը Պաղեստին աճել է 8722 տոկոսով 2024 թվականի առաջին ութ ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 430,000 դոլարից հասնելով 37,9 միլիոն դոլարի։

Օգոստոսին միայն պողպատի արտահանումն աճել է անհավանական 125,437 տոկոսով՝ նախորդ տարվա 17,400 դոլարից հասնելով 21,8 միլիոն դոլարի:  Քիմիական արտադրանքի արտահանումը Պաղեստին օգոստոսին աճել է 3,388 տոկոսով, հանքարդյունաբերության արտադրանքի արտահանումը՝ 62,174 տոկոսով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրեն դրսևորում է որպես պաղեստինյան հարցի հավատարիմ աջակից՝ հաճախ քննադատելով Իսրայելի գործողությունները տարածաշրջանում։ Չնայած դրան, Թուրքիայի և Իսրայելի միջև տնտեսական հարաբերությունները մնացել են զգալի, և երկկողմ առևտուրը 2023 թվականին հասել է 6,3 միլիարդ դոլարի։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի վրա հարձակումից հետո, իսրայելական պատասխան հարձակումը Գազայում առնվազն 40,000 մարդու կյանք է խլել, հիմնականում՝ կանանց և երեխաների:

Թուրքիան Գազայի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների  ամենաբացահայտ քննադատներից մեկն է, որը մեղադրում է Իսրայելի կառավարությանը «ռազմական հանցագործություններ» և «ցեղասպանություն» կատարելու մեջ: Էրդողանն էլ պարբերաբար Իսրայելին վարչապետ Բենիամին Նեթանյահուի հասցեին տարբեր արտահայտություններ է հնչեցնում ՝ համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ։

Մայիսի սկզբին Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարել էր, որ դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրն այնքան ժամանակ, մինչ թույլ կտա օգնությանը անխոչընդոտ մուտք գործել Գազա։

Էմմա Չոբանյան