Բաքվի դատարանը մերժել է ՀՀ-ի հետ կապերի կասկածանքով կալանավորված Բահրուզ Սամեդովի բողոքը

Լուրեր

09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
Բոլորը

Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանն այսօր մերժել է երիտասարդ գիտնական Բահրուզ Սամեդովի բողոքը բնակարանում խուզարկություն իրականացնելու հետ կապված։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երբ Սամեդովին տարել են դատարանի դահլիճ, նա բղավել է. «Կեցցե՛ խաղաղությունը։ Կեցցե՛ ժողովուրդների եղբայրությունը»։

Նրա փաստաբան Զիբեյդա Սադիգովան ասել է, որ Սամեդովի բնակարանում խուզարկությունն իրականացվել է առանց դատարանի որոշման։ Պաշտպանական կողմը դատարանին խնդրել է խուզարկության արձանագրությունը ճանաչել անօրինական և վերադարձնել առգրավված իրերը, սակայն դատարանը չի բավարարել բողոքը։ Փաստաբանը նշել է, որ այս որոշումը  բողոքարկելու են։

Օգոստոսի 21-ին խուզարկության ժամանակ Սամեդովի բնակարանից առգրավել են նրա համակարգիչները, հեռախոսները, գրքերը։

Հակապատերազմական հայացքներով հայտնի Սամեդովը ձերբակալվել է օգոստոսի 21-ին, երկու օր անց դատարանը նրան 4 ամսով կալանավորել է պետական ​​դավաճանության մեղադրանքով։ Նրան մեղադրում են Հայաստանի հետ կապերի համար։ Սամեդովը հայտնի է նաև տարբեր  ԶԼՄ-ներում Ադրբեջանի իշխանությունների մասին քննադատական ​​հոդվածների հրապարակմամբ։

ԵՄ-ն և մի շարք միջազգային կազմակերպություններ դատապարտել են Սամեդովի նկատմամբ հետապնդումները։