ԵՄ-ն Բաքվին կոչ է անում ազատ արձակել իրենց իրավունքների իրացման համար ձերբակալվածներին

Լուրեր

09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում խաղաղություն քարոզող երիտասարդ գիտնական Բահրուզ Սամեդովի, ինչպես նաև այլ անկախ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալության կապակցությամբ:

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել նրանց, որոնք ձերբակալվել են իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար, ապահովել արժանապատիվ և անվտանգ պայմաններ կալանավորվածների համար, ներառյալ՝ բժշկական և անկախ իրավաբանական ծառայությունների լիարժեք հասանելիությունը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն  ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն:

Նա հիշեցրել է, որ Բրյուսելը նախկինում էլ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։

Սամեդովը, որը հայտնի է իր հակապատերազմական հայացքներով, ձերբակալվել է օգոստոսի 23-ին՝ պետական ​​դավաճանության մեղադրանքով։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Նրան դատարանը 4 ամսով կալանավորել է։

Նախորդ տարվա նոյեմբերից երկրում մաքսանենգության մեղադրանքով կալանավորվել են շուրջ 20 լրագրողներ և սոցիալական ակտիվիստներ, նրանք համաձայն չեն մեղադրանքի հետ՝ դա բացատրելով իրենց մասնագիտական ​​գործունեությամբ։ Վերլուծաբանները պատերազմի հակառակորդների դեմ վերջին բռնաճնշումները համարում են երկրում բանտարկությունների ընդհանուր ալիքի շարունակություն:

Ստանոն նաև հայտարարել է, որ ԵՄ ակտիվորեն մասնակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ ելնելով երկու կողմերի շահերից։ Նա ասել է, որ ԵՄ-ն, սերտորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ, դիվանագիտական ​​ջանք չի խնայել՝ օգնելու կողմերին կայուն խաղաղության ուղղությամբ, և որ իրենց աշխատանքում ձեռք են բերվել կոնկրետ արդյունքներ։

«ԵՄ-ն կշարունակի աջակցել այս համատեքստում: Մենք ակնկալում ենք կողմերից կառուցողական և դրական մոտեցում, որը կհանգեցնի երկու երկրների և նրանց ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղությանը»,- նշել է Ստանոն։