Մեր կառավարության ցանկությունն է՝ շարունակել աջակցել Հայաստանին. Նիդերլանդների դեսպանը՝ ՀՀ նախագահին

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերը:

Նախագահ Խաչատուրյանը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին, հույս է հայտնել, որ վերջինս կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցությունը խթանելու ուղղությամբ: «Մենք մեծապես կարևորում ենք Նիդերլանդների հետ մեր հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարության ընդհանուր արժեքների վրա: Նիդերլանդները հայտնի է իր սկզնունքային դիրքորոշմամբ ժողովրդավարությանն առնչվող բոլոր հարցերում:

Մեր երկրները դիվանագիտական հարաբերություններ հաստատել են 1992 թվականին, սակայն դրանք առանձնահատուկ ընդգծվեցին 2019 թվականից հետո, երբ Նիդերլանդների կառավարությունը հայտարարեց Երևանում նստավայր դեսպանություն բացելու մասին:

Մեծ նշանակություն ենք տալիս մեր համագործակցությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, հատկապես՝ Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում: Կարող եմ նշել, որ այդ համագործակցությունը նպաստել է մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու հաստատմանը:

Լիահույս եմ, որ մեր համագործակցությունն այդ ուղղությամբ հետագայում ևս կշարունակվի»,-ասել է Հանրապետության նախագահը:

Հայաստանում Նիդերլանդների դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Լիովին համաձայն եմ Ձեզ հետ՝ մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, դրանք արդյունավետորեն զարգացել են, և այսօր մենք այստեղ դեսպանություն ունենք: Մեր կառավարության ցանկությունն է շարունակել աջակցել Հայաստանին, քանի որ ինչպես ճշմարտացիորեն նշեցիք Նիդերլանդները ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովն է: Մենք փորձում ենք օգտակար լինել և աջակցություն ցուցաբերել այն ուղղությանը, որն ընտրել է Հայաստանը»,-ասել է դեսպանը: