Կարևորվել է ռազմական տեխնիկայի հայրենական արտադրությունը. Մխիթար Հայրապետյանն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 4-ին այցելել է հերթական ռազմարդյունաբերական ընկերություն, որը զբաղվում է անօդաչու թռչող համակարգերի մշակմամբ և արտադրությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

Ընկերության ղեկավարի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել ընկերության արտադրանքին և ծառայություններին, հեռանկարային ծրագրերին։
Ներկայացված արտադրատեսականին ներառում է ԱԹՍ-ների և բաղկացուցիչ մասերի մշակում, ԱԹՍ-ների արտադրություն և սպասարկում, ԱԹՍ ներկառավարման համակարգերի մշակում, ծրագրային ապահովում, մետաղական դետալների, կոմպոզիտային նյութերի մշակում։

Ընկերության ղեկավարը, ներկայացնելով սարքերը, ընդգծել է, որ տեխնոլոգիաներից որոշներն աշխատում են մեքենայական ուսուցման ներդրմամբ՝ հնարավորություն տալով շուկայում պահել եզակիությունը՝ ապահովելով օգտագործման լայն հնարավորություններ:

Նախարար Հայրապետյանն ընդգծել է ռազմական տեխնիկայի սեփական արտադրություն ունենալու կարևորությունը, դրանցում նորագույն տեխնոլոգիաների ներդնումը: Այդ համատեքստում նախարարն ընդգծել է ոլորտի հանդեպ պետության առանձնահատուկ ուշադրությունը և հայտնել պատրաստակամություն ինչպես իրավիճակային օպերատիվ քայլերի, այնպես էլ համակարգային լուծումներով առկա մարտահրավերները հաղթահարելու և ոլորտային զարգացում ապահովելու նպատակով:

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ՝ խնդիրներն արդյունավետ ճանապարհով լուծելու և համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու համար: