Ավինյանն առաջարկում է Կինոյի տան դիմացի պուրակն անվանակոչել «Նռան գույնը»

Լուրեր

11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Բոլորը

Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկված 29 հարցերից մեկը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացրած նախագիծն է։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է քաղաքապետարանի կայքէջից։

Դրանով Տիգրան Ավինյանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Կինոյի տան դիմացի պուրակն անվանակոչել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անվամբ՝ «Նռան գույնը» պուրակ:

«Սերգեյ Փարաջանովի նշանավոր «Նռան գույնը» ֆիլմը թողարկվել է 1968թ. և նվիրված է Սայաթ-Նովային, հեղինակային անունը՝ «Սայաթ-Նովա»։ Գրաքննության ճնշման տակ Փարաջանովը ստիպված էր վերամոնտաժել և փոխել ֆիլմի անունը։ Այն տարբերակը, որը ցուցադրվել է էկրաններին, Սերգեյ Յուտկևիչի իրականացրած ևս մի վերամոնտաժի արդյունքն է։ «Նռան գույնը» կինոնկարում միավորված է «երեք ժամանակ»` ֆիլմի հերոսի` միջնադարյան հայ աշուղ Սայաթ-Նովայի ժամանակը, ֆիլմի հեղինակի` Փարաջանովի ապրած ժամանակը և հավերժական ժամանակը: Նռան գույնը` փարաջանովյան «կինեմատոգրաֆիական գորգի» գերիշխող այդ գույնը, հայի ոչ այնքան կենցաղի, այլ առավելապես տրանսցենդենտ` անդրանցումային կեցության ծնունդ որդան կարմիրն է` հավերժությունից կորզված, իբրև կյանքի բանաձև ու նախատվյալ գտնված, սրբագործված գունային տեսանելի սուբստանցիան»,- ասված է քաղաքապետի հեղինակած նախագծի հիմնավորման մեջ։

Ի դեպ, ավագանու առաջիկա նիստին նախագիծը չի քննարկվի, քանի որ չզեկուցվող հարցերի շարքում է։

Արփի Հակոբյան