Բեմականացված և խախտումերով․ Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն՝ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների մասին

Լուրեր

01.11.2024 | 17:38
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությանը
01.11.2024 | 17:27
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը
01.11.2024 | 17:22
Թրամփն իրեն ՌԴ-ի բարեկամ համարողներին «հիվանդ» է անվանել՝ հայտարարելով, թե հենց ինքն է կանգնեցրել «Հյուսիսային հոսք 2»-ը
01.11.2024 | 17:13
Կանգնեցրել է իրեն վազանցող քաղաքացու ավտոմեքենան ու դանակահարել
01.11.2024 | 17:04
Պեսկովը՝ ՌԴ-ում Հյուսիսային Կորեայի զինվորականների մասին Բլինքենի հայտարարության մասին
01.11.2024 | 16:52
Վիզաների ազատականացման համար առողջապահության ապահովագրության ներդրումը կարևոր է. Ավանեսյան
01.11.2024 | 16:41
Իրանը պատրաստվում է Իսրայելին հարվածել Իրաքի տարածքից
01.11.2024 | 16:29
Բրնձի առանձին տեսակների նկատմամբ սահմանվել է սակագնային քվոտա
01.11.2024 | 16:18
Զապորոժիեի ԱԷԿ-ում վերականգնվել է ռեակտորից ջրի արտահոսքի պատճառ դարձած ճեղքը
01.11.2024 | 16:06
Հյուսիսային պողոտայում ավտոմեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել է
01.11.2024 | 15:54
Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային նոր ռազմական օգնության մասին
01.11.2024 | 15:42
Հաջորդ տարվանից մանկապարտեզներում կգործեն սննդակարգի նոր չափորոշիչներ․ Անահիտ Ավանեսյան
01.11.2024 | 15:31
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բեյրութին՝ ԱՄՆ-ի կողմից հրադադարի հաստատման ջանքերի ֆոնին
01.11.2024 | 15:22
Իրանից քաղցրավենիքի պարունակությամբ ծանրոցի անվան տակ թմրամիջոց է տեղափոխել Հայաստան
01.11.2024 | 15:10
Ստամբուլում ընդդիմության նախաձեռնությամբ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել
Բոլորը

Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն հայտարարություն է տարածել Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին անցկացված արտահերթ ընտրությունների վերաբերյալ՝ նշելով, որ ընտրությունները կանխատեսելի հաղթանակ են բերել նախագահ Իլհամ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությանը (YAP): Միևնույն ժամանակ, 125-տեղանոց Միլլի Մեջլիսում մանդատ ստանալու իրավունք ստացած մյուս կուսակցությունները խամաճիկ կամ գրպանային ընդդիմադիր խմբեր են։

Ըստ հայտարարության՝ կանխատեսվում էր, որ կեղծիքների համատարած ապացույցներ կլինեն տասնյակ ընտրատեղամասերում՝ օգտագործելով հին մեթոդները, որոնք ներառում են բազմակի քվեարկություն, քվեաթերթիկների լցոնումներ, բռնություն և ճնշում անկախ ու ընդդիմադիր դիտորդների նկատմամբ: Երկրի խորհրդարանը հնազանդ մարմին է, քանի որ իրական քաղաքական իշխանությունն ամուր կոնսոլիդացված է նախագահ Ալիևի ձեռքում։

«Ադրբեջանը երբեք չի անցկացրել ազատ և արդար ընտրություններ, և սա բացառություն չէ։ Անցյալ տարիներին Ադրբեջանի իշխանություններն արել են հնարավորը՝ ոչնչացնելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, փակել են անկախ լրատվամիջոցները, խիստ վերահսկողություն պահպանել հասարակական կյանքի բոլոր ասպեկտների վրա, վերացնել քաղաքական ընդդիմությունը և ստեղծել վախի ու ահաբեկման մշակույթ՝ ադրբեջանցիներին թույլ չտալու համար խոսել։ Նման ռեպրեսիվ պայմաններում ազատ ու արդար ընտրություններն անհնարին են։ Ադրբեջանի ժողովուրդն արժանի է իրական ձայն և վստահություն ունենալ իր երկրի ապագայի նկատմամբ՝ մասնակցելով իրական ընտրություններին, որոնք անցկացվում են առանց կեղծիքների և այլ անարդար պրակտիկայի»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Բերիթ Լինդմանը։

Նշվում է, որ 1991 թվականին ԽՍՀՄ-ից անկախանալուց հետո բոլոր ընտրություններն անցել են կեղծիքներով և խախտումներով։ Նախագահ Ալիևը 2023 թվականի փետրվարին կայացած արտահերթ ընտրություններում վերընտրվել է նոր յոթ տարի ժամկետով։ Համակարգված ռեպրեսիաների միջոցով իշխանությունը փաստացի նվազեցրել է հանրության վստահությունը երկրի ընտրական գործընթացի նկատմամբ:

«Կիրակի օրվա ընտրությունները տեղի են ունեցել խիստ վերահսկվող վախի և բռնաճնշումների մթնոլորտում, որը կոչված էր ճնշելու ցանկացած խոսքի ազատություն և խաղաղ հավաքները, ամրացնելու կառավարության՝ առանց այդ էլ երկաթյա վերահսկողությունը հասարակության նկատմամբ: Մեծ թվով տեսանյութերը, որոնք հայտնվել են սոցիալական ցանցերում քվեարկության օրը, ցույց տվեցին, որ նույն ընտրողները մեկ անգամ չէ, որ քվեարկում են տարբեր ընտրատեղամասերում: Այլ  տեսանյութերում էլ երևում էին դպրոցի ուսուցիչները, կրտսեր և միջին պետական ​​ծառայողներ, որոնք ասում են, որ իրենց ասվել է քվեարկել իշխող կուսակցության օգտին: Մի քանի տեղամասերի տեսախցիկները ցույց են տվել, որ ընտրական հանձնաժողովների անդամները քվեաթերթիկներ են լցնում քվեատուփերի մեջ»,- նշվում է հայտարարության մեջ։

ԵԱՀԿ-ն՝ տարածաշրջանի ընտրությունների ամենահեղինակավոր մոնիթորինգային մարմինը, քննադատել է քվեարկությունը՝ ասելով, որ այն չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին․ «Այս ընտրությունները տեղի ունեցան սահմանափակող քաղաքական և իրավական միջավայրում, որի հետևանքը քաղաքական բազմակարծության բացակայությունն էր՝ զուգորդված զսպված և ցածր նախընտրական քարոզարշավով, որոնք բոլորը խաթարեցին ընտրական գործընթացը»: