Ուկրաինայի Ռադան ավարտել է նիստը՝ չդիտարկելով ԱԳ նախարար Կուլեբայի հրաժարականը

Լուրեր

11.08.2026 | 10:01
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
Բոլորը

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան կառավարության մի քանի այլ անդամների հետ հրաժարական է ներկայացրել, սակայն նրանց հրաժարականի հաստատման հարցը պետք է քննարկվեր Գերագույն Ռադայի կողմից։ Խորհրդարանն այսօրվա նիստում քննարկել է նրանց դիմումները, ոչ բոլոր հրաժարականներն է հաստատել, այնուհետև փակել է նիստը՝ առանց Կուլեբայի դիմումը քննարկելու։

BBC-ի փոխանցմամբ՝ Ռադան նախատեսում է Կուլեբայի դիմումը քննարկել վաղը՝ սեպտեմբերի 5-ին։

Հավանության են արժանացել արդարադատության նախարար Դենիս Մալյուսկայի, եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինայի, ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինի ու շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարար Ռոման Ստրելեցի հրաժարականները, հայտնում են Ռադայի պատգամավորները սոցիալական ցանցերում։

Միևնույն ժամանակ, ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման նախարար Իրինա Վերեշչուկի և Պետական գույքի հիմնադրամի ղեկավար Վիտալի Կովալի հրաժարականները հաստատելու համար չի հերիքել մեկ կամ մի քանի ձայն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին ասել էր, որ կառավարությունում կադրային փոփոխություններ են նախապատրաստվում։ Նրա «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավարությունը, որը բացարձակ մեծամասնություն ունի Ռադայում, կառավարության հրաժարականները կապել է նախագահի այս հայտարարության հետ։

Իշխող խմբակցության պատգամավորները, սակայն, ոչ միշտ են քվեարկում ղեկավարության ցանկությանը համապատասխան։