Գազայում պատվաստումների ֆոնին Իսրայելն ավիահարվածներ է հասցրել փախստականների «Ջաբալիա» ճամբարին

Լուրեր

11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
Բոլորը

Գազայի հյուսիսում փախստականների «Ջաբալիա» ճամբարին հասցված իսրայելական ավիահարվածի զոհ է դարձել առնվազն 8 մարդ։ Euronews-ի հաղորդմամբ՝ հարված է հասվել ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության (UNRWA) հովանու ներքո գործող դպրոցից ոչ հեռու գտնվող հացի հերթին։

Միաժամանակ, իսրայելական զինված ուժերը հաղորդել են նույն տարածքում նոր թունելի ոչնչացման մասին, որն օգտագործվել է զենք տեղափոխելու համար, ներառյալ՝ հրթիռներ, որոնք կարող էին արձակվել Իսրայելի տարածքի վրա:

Այս ընթացքում Գազայի հատվածում մեծ թափով ընթանում է պոլիոմիելիտի դեմ երեխաների պատվաստումը։ Այն մեկնարակել է կիրակի։ Իսրայելական զորքերը համաձայնել էին ամեն օր որոշակի ժամերի դադարեցնել ակտիվ ռազմական գործողությունները։

«Պոլիոմիելիտի դեմ պայքարելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը Գազա են մատակարարել 2-րդ տիպի պատվաստանյութի 1,2 միլիոն չափաբաժին»,- ասել է UNRWA-ի առողջապահության հարցերով տնօրեն Ակիհիրո Սաիտան:

Գազայում վերջին քառորդ դարում պոլիոմելիտի հետ կապված կաթվածի առաջին դեպքը գրանցվել է օգոստոսի կեսերին: Դեռ հուլիսին Գազայի հատվածի կեղտաջրերում հայտնաբերվել էր պոլիովիրուս։

Միջազգային մարդասիրական կազմակերպությունները, որոնք տեղակայել են մի քանի հարյուր ստացիոնար և շարժական կայաններ, նախատեսում են պատվաստել 10 տարեկանից ցածր Գազայի ավելի քան 640 հազար բնակիչների։ Արշավի առաջին օրը՝ կիրակի, պատվաստվել է 87 հազար երեխա։