ԱՄՆ-ը ՀԱՄԱՍ-ի մի շարք առաջնորդների մեղադրանքներ է առաջադրել

Լուրեր

11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
Բոլորը

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման մի քանի առաջնորդների մեղադրանք է առաջադրել ահաբեկչության, սպանության դավադրության և պատժամիջոցներից խուսափելու մեջ: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հետաքննության տվյալներով՝ մեղադրանքները կապված են ՀԱՄԱՍ-ի առաջնորդների կենտրոնական դերի հետ Իսրայելում 2023 թվականի հոկտեմբերի 7-ի «ահաբեկչական գործողությունների պլանավորման, աջակցության և իրականացման գործում»։

«Արդարադատության նախարարությունը Յահյա Սինվարին և ՀԱՄԱՍ-ի մյուս բարձրաստիճան ղեկավարներին մեղադրանք  է ներկայացրել ամերիկյան քաղաքացիների սպանության և տասնամյակներ ձգվող Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը սպառնացող արշավը ֆինանսավորելու, ղեկավարելու և վերահսկելու մեջ»,- ասել է գլխավոր դատախազ Մերրիկ Գարլենդը:

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 7-ին կասկածյալները սպանել են շուրջ 1200 մարդու, այդ թվում՝ ԱՄՆ-ի ավելի քան 40 քաղաքացիների, առևանգել են հարյուրավոր խաղաղ բնակիչների։

Այս գործը, ըստ դիտորդների, հիմնականում խորհրդանշական է լինելու, քանի որ Սինվարը, ենթադրաբար, թաքնվում է ստորգետնյա թունելային համակարգում, իսկ մյուս երեք մեղադրյալները, հավանաբար, սպանված են:

Ավելի վաղ՝ օգոստոսի 30-ին, Գազայի հատվածի հարավում հայտնաբերվել էին 6 իսրայելցի պատանդների մարմինները՝ չորս տղամարդու և երկու կնոջ: Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից 11 ամիս անց, ըստ իսրայելական կողմի, 97 պատանդ մնում է ահաբեկիչների ձեռքում։