Մոսկվան հայտարարել է, թե Արևմուտքի հետ կապված միջազգային կառույցները, իբր, կողմնակալ գնահատական են տվել Ադրբեջանի Մեջլիսի ընտրություններին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին անցկացված Միլլի Մեջլիսի արտահերթ  ընտրությունների  վերաբերյալ։

Մոսկվան ներկայացրել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները, ըստ որոնց՝ հաղթել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը։ Խորհրդարանի 125 տեղի համար պայքարել է 990 թեկնածու, որոնցից 305-ը՝ 25 քաղաքական կուսակցություններից, 684-ը՝ ինքնառաջադրված, 1 թեկնածու էլ առաջադրվել է նախաձեռնող խմբի կողմից։ Քվեարկությանը մասնակցել է 2 մլն 196 հազար 771 մարդ. մասնակցությունը կազմել է 37,27 տոկոս։

Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ ընտրություններին հետևել են շուրջ 12 հազար տեղական և 589 միջազգային դիտորդներ 51 կազմակերպություններից 69 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից։ ԱՊՀ և ՇՀԿ դիտորդական առաքելությունների գնահատականներով՝ ընտրությունները ճանաչվել են թափանցիկ, հուսալի և ժողովրդավարական՝ կազմակերպված ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան։

«Չնայած դրան՝ Արևմուտքը և նրա հետ փոխկապակցված միջազգային կառույցները հերթական անգամ արտահայտել են կողմնակալ և սուբյեկտիվ գնահատականներ, որոնք չեն համապատասխանում հանրապետության ժողովրդավարական գործընթացների իրական պատկերին։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջոցով ռուսական կողմից ուղարկված դիտորդները քաղաքացիների ընտրական իրավունքների կոպիտ խախտման փաստեր չեն արձանագրել։ Ռուսական կողմը շնորհավորում է մեր ադրբեջանցի ընկերներին ժողովրդի կամարտահայտման հաջող կազմակերպման կապակցությամբ, որի արդյունքները ցույց են տալիս բնակչության լայն աջակցությունը Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող քաղաքական կուրսին և սոցիալ-տնտեսական բարեփոխումներին»,- ասվում է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն հույս է հայտնել է, որ սերտ և կառուցողական փոխգործակցությունը կշարունակվի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորական կորպուսի նոր կազմի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև՝ համահունչ երկու երկրների միջև դաշնակցային հարաբերություններին։

Հիշեցնենք, որ Բաքվում հրավիրված ասուլիսում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) և Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները ներկայացրել էին ընտրությունների վերաբերյալ իրենց դիտարկումները։ Դրանց հիման վրա հայտարարություն էր տարածել նաև ԵՄ-ն։