Հայաստանը բարձր է գնահատում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ երկարամյա համագործակցությունը. նախագահն ընդունել է Չու Դոնգյուին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը վստահություն է հայտնել, որ Չու Դոնգյուի այցն ավելի կխորացնի Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) միջև համագործակցությունը: «Հայաստանը բարձր է գնահատում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ երկարամյա համագործակցությունը, և մենք հանձնառու ենք ընդլայնելու մեր գործընկերությունը կայուն զարգացման առանցքային ոլորտներում»,- ասել է Հանրապետության նախագահը՝ նշելով, որ Հաայստանը մեծ ուշադրություն է դարձնում կանաչ գյուղատնտեսությանը, գյուղատնտեսության թվայնացմանը և էկոլոգիապես կայուն արտադրանքի մշակմանը:

Չու Դոնգյուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստ են ջանքեր գործադրել՝ առավել ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ: Չու Դոնգյուն իր խոսքում նշել է, որ մեծապես հետաքրքրված է Հայաստանով, Հայաստանի տնտեսական մոդելով և պատրաստակամորեն ջանքեր կգործադրի հայկական արտադրանքի խթանման հարթակներ ձևավորելու ուղղությամբ։

Կողմերը մեծապես կարևորել են գրավիչ ներդրումային միջավայրի առկայությունն ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների կիրառությունը գյուղատնտեսության տարբեր ուղղություններում։

Զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել ՄԱԿ-ի Պարենի գյուղատնտեսության կազմակերպության և Հայաստանի համագործակցությունը, որը միտված է ներդրումների ու տնտեսական զարգացման համար պայմանների և համապատասխան միջավայրի ստեղծմանը։