ՌԴ-ն վախեցնում է ՀՀ-ին, ի՞նչ, վախո՞վ ապրենք․ 2013-ին էլ սպառնաց՝ ԵՄ-ից հրաժարվեցինք, անվտանգություն չստացանք․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՀՀ-ն կանգնած է կարևոր ընտրություններ կատարելու առաջ՝ ինչպե՞ս շարունակել հարաբերությունները ՌԴ-ի հետ, ինչպե՞ս դիրքավորվել Արևմուտք-ՌԴ առճակատման հարցում, մնա՞լ ՌԴ ինտեգրացիոն միավորներում, ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնե՞լ, թե՞ ոչ, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մակարդակը ինչքա՞ն խորացնել․  11 տարի առաջ այս օրը ՀՀ-ն Սերժ Սարգսյանի որոշմամբ մտցվեց ԵՏՄ՝ հրաժարվելով ԵՄ-ին անդամակցելու մոտ հեռանկարից։ ՀՀ նախկին իշխանություններին թվում էր, որ եթե ՀՀ-ն միանա ԵՏՄ-ին՝ դա անվտանգություն կբերի՝ ԼՂ-ի հարցում ՌԴ-ն հայանպաստ կլինի, թույլ չի տա ադրբեջանական զավթում, թույլ չի տա ՀՀ տարածքների ադրբեջանական զավթում։ Բայց սա չեղավ։ Ի՞նչ է սպասվում ՀՀ-ին՝ Արևմուտքի դեմ պատերազմի մեջ գտնվող ՌԴ-ին մերձենալու պարագայում, ի՞նչ հետևություններ անել՝ հաշվի առնելով նաև ռուսական առկա սպառնալիքները ՀՀ հասցեին, որ պարբերական են։

«Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր Արսեն Խառատյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ ՌԴ-ն անընդհատ է վախեցնում ՀՀ-ին, սպառնում է, բայց հարցը հետևյալի մեջ է՝ ինչպե՞ս վարվել դրանից հետո․ «Անվերջ վախո՞վ ապրենք, 2013-ին էլ սպառնալիքի տակ ԵՄ-ից հրաժարվեցինք, բայց անվտանգություն չստացանք։ Այն ժամանակ սպառնացել էին Սերժ Սարգսյանին պատերազմով, և շոկային էր նրա որոշումը՝ ԵՄ հետ ասոցացումը դադարեցնել, մտնել Մաքսային միություն, որը հետագայում ԵՏՄ կոչվեց։ ՌԴ-ն ասում է՝ ՀՀ-ն ես եմ ստեղծել, դուք անշնորհակալ եք, որին մենք պիտի պատասխանենք՝ ո՛չ, ձեր գաղութը չենք, ունեցել ենք պետություն»։  Ըստ Խառատյանի՝ այս տարիներին ի չիք դարձավ այն միֆը, որ ռուսական դրոշը ՀՀ-ին պաշտպանում է ագրեսիայից։ Եվ նա հույս հայտնեց, որ առաջիկայում ռուսական կայազոր չենք ունենա ՀՀ-ում, հատկապես, որ Արևմուտքի հետ անվտանգային գործակցություն առկա է, բայց այդտեղ նա կարևորում է կոնկրետ արդյունքները․ «ՀՀ-ն 90%-ով նվազեցրել է ՌԴ-ի զենքի գնումը, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջ ՊՆ-ի դռները բացվեցին, ինչը պետք է շարունակվի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան