ԱՄՆ-ը նախատեսում է նոր հեռահար հրթիռներ փոխանցել Ուկրաինային. Reuters

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

ԱՄՆ-ը մոտ է Ուկրաինային հեռահար JASSM հրթիռներ փոխանցելու համաձայնագրին, սակայն դրանց մատակարարման հետ կապված տեխնիկական հարցերի լուծումը կարող է տևել մի քանի ամիս։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

Գործակալության տվյալներով՝ Կիևի համար նախատեսված սպառազինությունների փաթեթում JASSM «օդ-երկիր» թևավոր հրթիռների ընդգրկման մասին կհայտարարվի այս աշնանը, սակայն վերջնական որոշումը դեռևս կայացված չէ։

«Մի քանի տարի առաջ դրանցից մի քանիսն արձակվել են Սիրիայի վրա քիմիական զենքի հետ կապված միջադեպից հետո, և ՌԴ ՀՕՊ համակարգերը չեն կարողացել դրանցից շատերը խոցել։ Հնարավոր է՝ դրանցից ոչ մեկը»,- ասել է Միջազգային հետազոտությունների Միդլբերի ինստիտուտից Ջորջ Ուիլյամ Հերբերտը Մոնթերեյում։

Ավելի վաղ՝ օգոստոսի 23-ին, Associated Press-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կիևին կուղարկի մոտ 125 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ, Javelin և մի շարք այլ հակատանկային հրթիռներ, 155 և 105 մմ տրամաչափի հրետանային զինամթերք ու այլ տեխնիկա։