Մոնղոլիան բացատրել է, թե ինչու չի ձերբակալել Վլադիմիր Պուտինին

Լուրեր

22.02.2026 | 16:38
Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն․ Զելենսկի
22.02.2026 | 16:11
Այսօր լրանում է Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կբլոկավորի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
22.02.2026 | 14:22
Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում
22.02.2026 | 13:42
Բուքինգհեմյան պալատը ոստիկանությանը կտրամադրի նախկին արքայազն Էնդրյուի բոլոր արխիվների հասանելիությունը․ The Wall Street Journal
22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
22.02.2026 | 12:41
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
22.02.2026 | 12:22
Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ
22.02.2026 | 12:02
ԱՄՆ-ը հոսպիտալային նավ է ուղարկել Գրենլանդիայի ափերի մոտ․ Թրամփ
22.02.2026 | 11:28
Առնվազն 10 հազար փոս ենք լցրել, միայն աղը չի պատճառը. քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի ժ/պ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
22.02.2026 | 11:08
Լվովում ահաբեկչություն է տեղի ունեցել․ առևտրի կենտրոնի մոտ ինքնաշեն սարք է պայթել, ոստիկան է զոհվել
22.02.2026 | 10:40
Մեր ջանքերը կարող են առաջիկա 3 շաբաթում բերել Պուտինի և Զելենսկու հանդիպմանը․ Ուիթկոֆ
22.02.2026 | 10:26
ՃՏՊ Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ
Բոլորը

Մոնղոլիան չի ձերբակալի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Միջազգային քրեական դատարանի որոշմամբ, քանի որ գտնվում է էներգետիկ կախվածության մեջ և հավատարիմ է չեզոքության քաղաքականությանը։ Այս մասին հայտարարել է երկրի կառավարության ներկայացուցիչը, փոխանցում է Politico-ն։

Ըստ աղբյուրի՝ Մոնղոլիան իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը ներմուծում է հարևան երկրներից։

«Այս մատակարարումները չափազանց կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյության ապահովման համար: Մոնղոլիան իր բոլոր դիվանագիտական հարաբերություններում միշտ պահպանել է չեզոքության քաղաքականություն»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։

Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Ուլան Բատոր է ժամանել սեպտեմբերի 2-ին։

Մոնղոլիան Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ է և տեսականորեն պետք է ձերբակալի Ռուսաստանի նախագահին՝ դատարանի որոշմամբ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Կրեմլը մտահոգված չէ Մոնղոլիա Պուտինի այցով։ Նրա խոսքով՝ Մոսկվան «հիանալի երկխոսություն ունի Մոնղոլիայի իր ընկերների հետ»։