ԵՄ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնակատարի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

«Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության՝ ընտրությունները տեղի են ունեցել սահմանափակող քաղաքական և իրավական միջավայրում, որը թույլ չի տվել իրական բազմակարծություն և հանգեցրել է մրցակցությունից զուրկ պայքարի։ Չնայած կանոնակարգված և, ընդհանուր առմամբ, արդյունավետ քվեարկության գործընթացին՝ նկատվել են լուրջ խախտումներ և կարևոր երաշխիքների բացթողումներ, մասնավորապես, ձայների հաշվարկի ժամանակ, ինչը հարցեր է առաջացնում գործընթացի ամբողջականության վերաբերյալ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունն այնուհետև նշել է, որ ընտրությունները տեղի են ունեցել այլախոհ ձայների շարունակական ճնշումների ֆոնին»,- ասվում է հայտարարության մեջ։

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ընդունել և իրականացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները այս և նախորդ ընտրությունների հետ կապված։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ գործընթացին։

Նշենք, որ նախօրեին Բաքվում հրավիրված ասուլիսում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) և Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները ներկայացրել էին ընտրությունների վերաբերյալ իրենց դիտարկումները։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցությունը Մեջլիսում ստանում է մեծամասնություն՝ 68 մանդատ 125-ից։