Պակիստանից Ադրբեջանի պատվիրած JF-17 կործանիչները համալրված կլինեն թուրքական հրթիռներով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Պակիստանից Ադրբեջանի պատվիրած JF-17 Block III կործանիչները համալրվելու են թուրքական պաշտպանական արդյունաբերության կողմից արտադրված Bozdoğan և Gökdoğan «օդ-օդ» հրթիռներով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով թուրքական Centry Defense-ին։

Թուրքական TÜBİTAK SAGE պաշտպանական կորպորացիան իրավունք է ստացել ինտեգրել իր Gökdoğan և Bozdoğan հրթիռներն այդ կործանիչների վրա։ Դրանք համալրվելու են նաև թուրքական առաջատար ավիոնիկայով։

Հավելենք, որ այս տարվա փետրվարին տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ու Պակիստանի ավիացիոն համալիրը պայմանագիր են կնքել, որը կդառնա ասիական երկրի պատմության մեջ ամենամեծը։ Պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանը ձեռք է բերելու JF-17C Block-III կործանիչներ, ինչպես նաև ռեակտիվ ինքնաթիռների ուսումնական և մարտական ​​ զինամթերք։ Համաձայնագրի արժեքը գնահատվում է 1,6 մլրդ դոլար։

JF-17-ը համարվում է «4+» սերնդի կործանիչ, մարտական ​​ինքնաթիռն օգտագործում է հինգերորդ սերնդի ավիոնիկա և զենք:

Դեռևս 2021 թվականի վերջին տեղեկություններ էին տարածվել, որ Բաքուն հետաքրքրված է պակիստանյան կործանիչներով։ Մասնավորապես, այդ մասին հայտարարել էր Իսլամաբադում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդ Մեհման Նովրուզովը։

«Պակիստանից JF-17 Thunder ինքնաթիռների գնումը մեր օրակարգի առանցքային կետն է»,- ասել էր նա՝ հավելելով, որ Ադրբեջանն աշխատում է Պակիստանի հետ իր ռազմաօդային ուժերի արդիականացման ուղղությամբ և մտադիր է գնել JF-17 կործանիչի Block-III մոդիֆիկացիան, որում արդիականացված են խցիկի էլեկտրական և ռադարային համակարգերը։

Այս տարվա հուլիսին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկօրյա պետական այցով Պակիստանում էր: Կողմերը քննարկել էին պաշտպանական արդյունաբերության նախագծեր։ Ալիևը Պակիստանի ռազմաօդային ուժերի Նուր Խան բազայի Իսլամաբադի Ազգային օդատիեզերական գիտատեխնիկական պարկում (NASTP) մասնակցել էր նաև ռազմական ցուցահանդեսի։

Էմմա Չոբանյան