Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեին

Լուրեր

27.05.2026 | 18:49
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին
27.05.2026 | 18:43
Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները. ՆԳՆ
27.05.2026 | 18:26
Հայտնի են աշխարհի ամենաբարձր վարձատրվող երիտասարդ մարզիկները
27.05.2026 | 18:14
ԲՀԿ-ականներ են ձերբակալվել ընտրակաշառքի գործով // Գետերում ջրի ելքերի մեծացում է սպասվում․ ԼՈՒՐԵՐ
27.05.2026 | 18:02
Հրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրն է քննարկվել
27.05.2026 | 17:52
ԼՀԿ-ն դիմել է ԿԸՀ՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով
27.05.2026 | 17:51
Հրազդանում շենքի բակն ամբողջությամբ ողողվել է ջրով․ փրկարարները քաղաքացիների են օգնել դուրս գալ
27.05.2026 | 17:40
Զելենսկին հրամայել է պատրաստվել ևս երկու-երեք տարվա պատերազմի․ The Economist
27.05.2026 | 17:32
Կվերանորոգվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի «Rieger-Kloss» երգեհոնը
27.05.2026 | 17:23
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան հրամանատարի ոչնչացնելու մասին
27.05.2026 | 17:14
«Ականատես»-ը նախընտրական փուլում արձանագրել է վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման դեպքեր
27.05.2026 | 17:00
Գագիկ Ծառուկյանի ընտանիքին առնչվող գույքերն ու բաժնետոմսերը փոխանցվել են պետությանը
27.05.2026 | 16:50
«Ադրբեջանցի պաշտոնյան ասաց՝ դուք այստեղ եք այնքան, ինչքան ցանկանա ՀՀ իշխանությունը»․ Դավիթ Իշխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 16:41
Նախապես պայմանավորվել էինք. Կարապետյանցը` իրենց թեկնածուների ինքնաբացարկի դիմումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 16:34
Իբրահիմովիչը և Ալեգրին կռվի են բռնվել ռեստորանում․ աղբյուր
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորած պատվիրակությանը, որը Երեւան է ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Արձանագրելով Հայաստանի ու Վրաստանի միջեւ հարաբերությունների խորացող զարգացումը` ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել խորհրդարանական շփումների ակտիվացման նոր ձեւաչափեր մշակելու առաջարկով:

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար ու ողջունել ՀՀ ԱԺ նախագահի նախաձեռնությունը: Խոսելով տարածաշրջանային զարգացումներից` Նիկոլոզ Սամխարաձեն նշել է, որ Վրաստանը սատարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Կողմերը քննարկել են նաեւ հայ-վրացական օրակարգին վերաբերող եւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող տարաբնույթ այլ հարցեր: