Այսուհետ յուրաքանչյուր կիրակի ժամը 12:00-ից մինչև 19:00-ն ՀՀ նախագահի նստավայրի դարպասները բաց կլինեն հանրության համար
Հանրապետության նախագահի նստավայրում սկիզբ առած նոր ավանդույթի համաձայն, սեպտեմբերի 9-ից սկսած, յուրաքանչյուր կիրակի ժամը 12:00-ից մինչեւ 19:00-ն Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները բաց կլինեն հանրության համար. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից
Նախագահի նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին նրանց համար կարող են դառնալ այցելության եւ զբոսանքի հետաքրքիր վայր: