Թուրքական պետական բանկը դադարեցրել է ռուբլով հաշիվների բացումը

Լուրեր

04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի պետական Ziraat բանկը դադարեցրել է ռուբլով հաշիվների բացումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Անկարայում բանկի մասնաճյուղի ներկայացուցչին։

«Այժմ ռուբլով հաշիվներ չեն բացվում»,- ասել են գործակալության թղթակցին՝ ի պատասխան ռուբլով բանկային հաշիվ բացելու խնդրանքի:

Բանկը չի պարզաբանել այս որոշման պատճառը։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ամռան սկզբից Թուրքիայում բիզնեսով զբաղվող ռուսաստանցիները սկսել են բողոքել բանկային հաշիվների բացման հետ կապված խնդիրներից։ Գործակալությունը նշում է, որ ռուբլու հաշիվների սպասարկումը նախկինում ներառվել է Ziraat ծառայությունների ցանկում, եթե հաճախորդն ուներ կեցության թույլտվություն կամ Թուրքիայում աշխատելու կամ սովորելու իրավունքը հաստատող փաստաթուղթ։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ որոշ մասնավոր թուրքական բանկեր ռուբլով հաշիվներ բացում են ավանդի համար, սակայն պետական բանկերը հրաժարվում են դա անել։

Թուրքական խոշորագույն Denizbank մասնավոր բանկի ներկայացուցիչն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Ռուսաստանի քաղաքացիները կարող են ռուբլով հաշիվներ բացել, սակայն զգուշացրել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև բանկային փոխանցումների հետ կապված խնդիրների մասին։ 2024 թվականի սկզբից DenizBank-ը խստացրել էր Ռուսաստանի քաղաքացիների համար հաշիվներ բացելու պայմանները և գործնականում դադարեցրել նման դիմումների հաստատումը։

Միևնույն ժամանակ, DenizBank-ը, Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո, արդեն մի քանի անգամ խստացրել է պայմանները Ռուսաստանից ժամանած հաճախորդների համար, օրինակ՝ կտրուկ ավելացրել է ավանդի նվազագույն գումարը և SWIFT-ի միջոցով ելքային փոխանցումների նվազագույն չափը: