Պավել Դուրովը զրկվել է ծնողական իրավունքից

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Շվեյցարական դատարանը որոշել է Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովին զրկել երեք երեխաների ծնողական իրավունքներից։ Երեխաների մայրը՝ Իրինա Բոլգարը, այս մասին հայտնել է Instagram-ում, փոխանցում է Գազետան։

Բոլգարի խոսքով՝ երեխաների և մեծահասակների պաշտպանության դատարանը Ժնևի խնամակալության մարմինների կողմից հետաքննություն է սկսել, որից հետո որոշել է ռուս միլիարդատիրոջը զրկել ծնողական իրավունքներից։ Խնամակալության մարմինները բազմիցս փորձել են կապ հաստատել Դուրովի հետ Բոլգարի տրամադրած բոլոր ուղիներով, սակայն նա անտեսել է բոլոր փորձերը։

Բոլգարը բացատրել է, որ ինքը դատական հայց է ներկայացրել Դուրովի դեմ նրա վերջնագրի պատճառով, որը նա ներկայացրել էր 2022 թվականի վերջին՝ պահանջելով տեղափոխվել ԱՄԷ։ Նա նշել է, որ այդ ժամանակ իրենց հարաբերություններն արդեն ավարտված են եղել, և ձեռնարկատերն իրեն չի հրավիրել միասին ապրելու։

Մերժումից հետո, ըստ Բոլգարի, Դուրովն արգելափակել է իր բոլոր հաշիվներին հասանելիությունը և դադարեցրել է վճարումները։ Երբ Բոլգարը հայտարարել է, որ օրենքի շրջանակում պաշտպանելու է իր և իր երեխաների իրավունքները, Դուրովը հրաժարվել է համաձայնություն ստորագրել եվրոպական փաստաթղթերը թարմացնելու և նորերը տրամադրելու վերաբերյալ։