Դուրովի երեխաների մայրը դատական ​​հայց է ներկայացրել նրա դեմ. Forbes

Լուրեր

11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրինա Բոլգարը, որը պնդում է, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի երեք երեխաների մայրն է, հայտարարել է, թե գործարարը ֆիզիկական բռնություն է կիրառել կրտսեր որդու նկատմամբ։ 2023 թվականի գարնանը Բոլգարը երկու հայց է ներկայացրեց Դուրովի դեմ Շվեյցարիայում, որտեղ նա ապրում է։ Մեկը քրեական գործ է, մյուսը՝ քաղաքացիական հայց՝ երեխաների խնամակալության հարցով: Փաստաթղթերին ծանոթացել է Forbes-ը։

Հայցերը ներկայացվել են 2023 թվականի գարնանը՝ մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ, ըստ Բոլգարի, Դուրովը դադարեցրել է ամսական 150,000 եվրոյի չափով ալիմենտի վճարումը։

Իրինա Բոլգարը հայցում նշել է, որ Պավել Դուրովը 2021-2022 թվականներին հինգ անգամ բռնություն է գործադրել 2017 թվականի սեպտեմբերին ծնված կրտսեր որդու նկատմամբ։ Ենթադրվում է, որ երեխան ուղեղի ցնցում է ստացել և սկսել է քնի հետ կապված խնդիրներ ունենալ: Ապացույցները ներառում են հաղորդագրությունների սղագրություններ, որոնք ծնողների միջև փոխանակվել են 2021 թվականի նոյեմբերին Փարիզում, ինչպես նաև 2023 թվականի ապրիլին թվագրված բժշկական տեղեկանք, որը հաստատում է, որ երեխան տառապում է անհանգստությունից և քնի խանգարումներից: Բոլգարի խոսքով՝ Դուրովը դադարել է հանդիպել իրենց ընդհանուր երեխաների հետ 2022 թվականի սեպտեմբերին։

2023 թվականի մայիսին Ժնևի դատարանը որոշում է կայացրել երեխաների միանձնյա խնամակալությունը հանձնել մոր։ Նրա ներկայացուցիչն ասել է, որ ձեռնարկատերը չի վիճարկել խնամակալության փոխանցումը։

Պավել Դուրովի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Բոլգարի հայցերը, միայն հաստատել է մասնակցությունը քաղաքացիական գործին։