Նամիբիայում փղերին և գետաձիերին կսպանեն՝ միսը բնակիչներին բաժանելու համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Նամիբիայի իշխանությունները վայրի կենդանիներին կսպանեն՝ նրանց միսը տեղի բնակիչներին բաժանելու համար, գրում է The Times of India-ն։

Մասնավորապես, երկրի Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է սպանել 723 կենդանիների, այդ թվում՝ 83 փիղ, 30 գետաձի, 60 գոմեշ, 300 զեբր և անտիլոպների տարբեր տեսակներ։ Կենդանիների ոչնչացումը կիրականացվի այգիներում և հասարակական վայրերում, որտեղ, ըստ իշխանությունների, դրանց թիվը շատ է:

Նույն ծրագրի շրջանակում որսորդները և պետական պայմանագրային ընկերություններն արդեն սպանել են 157 խոշոր կենդանիների: Տեղի բնակիչները ստացել են ավելի քան 56 տոննա միս։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ մարդկանց և կենդանիների միջև մրցակցությունը սննդի և ջրի համար աճում է երկրում երաշտի ֆոնին:

ՄԱԿ-ի տվյալներով՝ աֆրիկյան մայրցամաքի հարավային հատվածում երաշտի պատճառով մոտ 68 միլիոն աֆրիկացի սովի եզրին է։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Նամիբիան սպառել է իր պարենային պաշարների 84%-ը։

Միևնույն ժամանակ, աֆրիկյան անտառային փղերը գտնվում են ոչնչացման եզրին, իսկ սովորական փիղը ներառված է  վտանգված տեսակների միջազգային Կարմիր ցուցակում: Նախկինում այս կենդանիները համարվում էին «խոցելի»: