ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին, վերակառուցմանը և արդիականացմանն ուղղված ՀՀ Կառավարության գործողությունների գնահատման վերաբերյալ ՀՔԱՎ-ը տեղեկանք է հրապարակել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՔԱՎ-ը տեղեկանք է հրապարակել ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին, վերակառուցմանը և արդիականացմանն ուղղված ՀՀ Կառավարության գործողությունների գնահատման վերաբերյալ։

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը արդեն չորրորդ տարին է՝ (2021, 2022, 2023, 2024) իր ուշադրության կենտրոնում է պահում ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված  Զինված ուժերի բարեփոխումներին, վերակառուցմանն ու արդիականացմանն ուղղված աշխատանքները։

Արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը վարում է ռազմական տեխնիկայի ձեռքբերման  դիվերսիֆիակացման ռազմավարություն՝ էապես նվազեցնելով Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերվող ռազմական տեխնիկայի քանակը  և գործընկերներ ձեռք բերելով Արևմուտքում, Ասիայում, Հնդկաստանում։

Տեղեկանքում անդրադարձել ենք Հայաստան-ՌԴ/ՀԱՊԿ, Հայաստան-ԵՄ և Հայաստան-ՆԱՏՕ պաշտպանական և անվտանգային ոլորտներին վերաբերող 2021-2024 թթ. հանդիպումներին։ Դիտարկվել է, թե սպառազինության ձեռք բերման մասին տարածված տեղեկությունների հաճախականությունը  ինչպես է փոփոխվել ՀՔԱՎ–ի հրապարակած տեղեկանքներն ընդգրկող ժամանակահատվածներում և Հայաստան-ՌԴ/ՀԱՊԿ, Հայաստան-ԵՄ/ՆԱՏՕ հանդիպումների ֆոնին։

Թե՛ նախորդ, թե՛ ներկայացվող տեղեկանքում Կազմակերպության կողմից ուսումնասիրություններն իրականացվել են ՀՀ զինված ուժերում բարեփոխումների վերաբերյալ պաշտոնական աղբյուրներով և զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկությունների վերլուծությունների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղղված տեղեկատվության հարցումների հիման վրա։

ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ ենթակետի առաջնահերթությունները հետևյալն են՝

 

  1. Զինծառայության ժամկետների էական փոփոխություն՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի, աստիճանաբար անցում պրոֆեսիոնալ բանակի:
  2. Զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգի արդյունավետության բարձրացում, պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների իրականացում, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայում, նոր ռազմական դոկտրինի մշակում, միասնական ավտոմատացված կառավարման համակարգի ներդրում:
  3. Արդյունավետության բարձրացում զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավման միջոցով:
  4. Սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացում:
  5. Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործում:
  6. Ռազմական կրթության և գիտության զարգացում:
  7. Տեղեկատվական անվտանգության և կիբերանվտանգության ոլորտի բարեփոխումներ:
  8. Զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում:
  9. Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացում, զինծառայության գրավչության բարձրացման և զինծառայողի հեղինակության մեխանիզմների կատարելագործում, զինծառայողների բնակարանային ապահովության ուղղությամբ ծրագրերի իրականացում, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական նոր ծրագրեր:
  10. Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության, զինված ուժերի կարգապահության խթանման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործում:
  11. Ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի բարձրացում»,- ասված է ՀՔԱՎ-ի տարածած հաղորդագրության մեջ: