Ուկրաինան ԱՄՆ-ին կտրամադրի ՌԴ-ում թիրախների ցուցակը․ Politico

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Կիևը պատրաստ է Վաշինգտոնին տրամադրել Ռուսաստանում գտնվող հեռահար թիրախների ցանկը, որոնք կարող են խոցվել ամերիկյան հեռահար զինատեսակներից, գրում է Politico-ն։

Ըստ իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն այս շաբաթվա վերջին ջանքեր կգործադրեն՝ համոզելու Վաշինգտոնին վերացնել ամերիկյան հեռահար զենքի կիրառման սահմանափակումները: Ուկրաինայի պաշտոնյաները նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կտրամադրեն հնարավոր հարվածի թիրախների մանրամասն ցուցակը։

«Ուկրաինայի համար զենքի հեռահարության սահմանափակումներ չպետք է լինեն։ Կյանքի պաշտպանները չպետք է սահմանափակվեն զենքի հարցում»,- ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Ուկրաինայի իշխանություններն արդեն մի քանի անգամ դիմել են Բայդենի վարչակազմին՝ խնդրելով վերացնել ամերիկյան հրթիռների կիրառման սահմանափակումները՝ Ռուսաստանի ներսում ավելի արդյունավետ հարձակման համար։ Վաշինգտոնը կարծում է, որ սահմանափակումների վերացումը կարող է դրդել Մոսկվային ավելի ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Ուկրաինայում։