Պավել Դուրովի հետ կալանավորված թիկնապահն ու օգնականը հարցաքննությունից հետո ազատ են արձակվել. Դուրովը շարունակում է մնալ կալանքի տակ

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ձերբակալության ժամանակ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ուղեկցողներն ազատ են արձակվել հարցաքննությունից հետո, գրում է Le Figaro-ն՝ հղում անելով ֆրանսիական իրավապահ մարմիններում իր աղբյուրին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դուրովի հետ Փարիզի օդանավակայանում բերման են ենթարկվել նրա թիկնապահն ու օգնականը։ Երիտասարդ կինը, որն ուղեկցում էր Դուրովին, ըստ Le Figaro Madame-ի, Յուլիա Վավիլովան է, որն իրեն սոցիալական ցանցերում ներկայացնում է որպես «կրիպտոխորհրդատու»։ Ենթադրաբար, Դուրովն ու Վավիլովան մտերիմ հարաբերություններ ունեն։

Պավել Դուրովի կալանքի ժամկետը երկարացվել է մինչև օգոստոսի 28-ը։ Ֆրանսիական լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ նա կարող է առանց մեղադրանքի կալանքի տակ մնալ առավելագույնը 96 ժամ։

Դուրովը ձերբակալվել է օգոստոսի 25-ի գիշերը Փարիզի օդանավակայանում։ Դատախազությունը հայտնել է, որ Դուրովը կալանավորվել է 12 հանցագործության համար անհայտ անձանց դեմ գործի հետաքննության շրջանակում։ Մամուլի հաղորդագրությունից հետևում է, որ Դուրովին բերման են ենթարկել ցուցմունք տալու համար։ Դատախազությունը չի հստակեցրել՝ արդյո՞ք Telegram-ի հիմնադրին մեղադրանք է առաջադրվելու։