Պայթյուն Ֆրանսիայի սինագոգերից մեկի մոտ. Մակրոնը տեղի ունեցածը որակել է ահաբեկչական գործողություն

Լուրեր

20.07.2026 | 23:24
Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ
20.07.2026 | 23:10
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից
20.07.2026 | 23:00
Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է 100%-անոց աջակցություն Զելենսկիին
20.07.2026 | 22:44
Հանրապետության որ հասցեներում վաղը էլեկտրականությունը կդադարեցվի
20.07.2026 | 22:36
Ադրբեջանում այս տարի զոհված զինծառայողների թիվը հասել է 33-ի
20.07.2026 | 22:26
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
20.07.2026 | 22:11
Գազի արտահոսք Զաքյան փողոցում. ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 22:00
Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 21:49
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները
20.07.2026 | 21:38
Apple Pay-ը և Google Pay-ը հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում
20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի հարավում՝ Մոնպելյեից ոչ հեռու, Լա Գրանդ- մոտ առողջարանային քաղաքի սինագոգի շենքի մոտ, անհայտ տղամարդը հրկիզել է երկու մեքենա, որոնցից մեկում գազի բալոն եղել, որը պայթել է, BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հայտնել են ոստիկանությունից։ Պայթյունից ոստիկան է տուժել։

Ոստիկանության աղբյուրները ֆրանսիական ԶԼՄ-ներին հայտնել են, որ տեսագրությունում երևում է մի տղամարդ՝ Պաղեստինի դրոշով և ատրճանակի նմանվող առարկայով:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:00-ից 08:30-ն ընկած ժամանակահատվածում, երբ սինագոգում եղել է հինգ մարդ, այդ թվում՝ ռաբբի: Լա Գրանդ-մոտ հրեական համայնքի առաջնորդ Յոնաթան Արֆին տեղի ունեցածը որակել է «հրեաների դեմ մահափորձ»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղի ունեցածը որակել է ահաբեկչական գործողություն, իսկ հեռացող վարչապետ Գաբրիել Աթալը՝ հակասեմականության ակտ:

Ֆրանսիայում հրեական շատ հաստատություններ, ինչպիսիք են դպրոցներն ու սինագոգները, գործում են ոստիկանության ուժեղացված հսկողության ներքո: