Բարեկամ Ուկրաինայի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում. ՀՀ ԱԺ նախագահ
Քաղաքականություն
24.08.2024 | 17:57Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ուկրաինացի գործընկերներին և ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
«Մենք մեծապես կարևորում ենք բարեկամության և փոխվստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունները: Բարեկամ Ուկրաինայի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Սիմոնյանը: