Ինչու է Փաշինյանն ուզում փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ Անկախության հռչակագիրը վտանգվա՞ծ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 17:57
Հայաստանը իրավունք չունի վատ հարաբերություն ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ. Սամվել Կարապետյան
15.12.2025 | 17:46
Դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
15.12.2025 | 17:35
ԿԳՄՍՆ ենթակայության 18 մասնաճյուղ-թանգարաններ կմիանան Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգին
15.12.2025 | 17:26
ԱՄՆ-ն ցանկանում է` Կիևը զիջի արևելյան Դոնբասը. բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է
15.12.2025 | 17:20
«Լեսթերի» ֆուտբոլիստի գոլը 60 մետրից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:13
Yandex Go-ի վարորդների բողոքի ակցիան. ՈւՂԻՂ
15.12.2025 | 17:11
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը բերվեց դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:03
Ամեն նոր ծնված երեխային՝ 500 հազար դրամ. ԱԺ հանձնաժողովում քնարկում են առաջարկվող փոփոխությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 16:54
ՌԴ ԿԲ-ն բելգիական Euroclear դեպոզիտարիայում իր ակտիվների սառեցման վնասը գնահատել է 18,17 տրիլիոն ռուբլի
15.12.2025 | 16:45
Հայտնաբերվել է 2005 թվականից հետախուզվող տղամարդը
15.12.2025 | 16:34
Էդուարդ Սպերցյանը հավակնում է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
15.12.2025 | 16:25
Ովքեր կարող են մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ անկանխիկ առևտրից
15.12.2025 | 16:17
Զելենսկին չի բացառել ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հնարավորությունը, եթե Կիևն անվտանգության երաշխիքներ ստանա
15.12.2025 | 16:00
Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոնում, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում
15.12.2025 | 15:55
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

34 տարի առաջ այս օրը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց 12 կետից բաղկացած Անկախության հռչակագիրը, որով դրվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը։ Մեկ տարի անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով, Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն։ Հետագայում անկախության հռչակագրին հղումը տեղ գտավ Հայաստանի Մայր օրենքի նախաբանում։

ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը նկատում է՝ Մայր օրենքում Անկախության հռչակագրին հղումը վերջին շրջանում դարձել է շահարկման առարկա ոչ միայն արտաքին, այլև ներքին ուժերի կողմից, սակայն անթույլատրելի է համարում Սահմանադրության նախաբանից դրա հղումը հանելը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր շնորհավորական ուղերձում կասկածի տակ է դրել, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ, և որ այդ փաստաթղթերի բովանդակությունը նույնական է։

«Դրա ամենավառ ապացույցը Հռչակագրի 5-րդ հոդվածն է, որտեղ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ։ Չնայած Հռչակագրի նման ձեւակերպմանը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ՀՀ Զինված ուժերը, Ոստիկանության զորքերը, պետական եւ հասարակական անվտանգության մարմիններն երկրի խորհրդարանին չեն ենթարկվում, այլ մինչեւ 2015թ. սահմանադրական փոփոխությունը ենթակա են եղել երկրի Նախագահին, իսկ 2018թ. ապրիլից հետո՝ Կառավարությանը: Սա ուղղակիորեն եւ աներկբա ի ցույց է դնում, որ ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի եւ տառացի եւ որեւէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ»,- գրել է Փաշինյանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած հիմնավորումը Սահմանադրության փոփոխության պատճառ չի կարող լինել, նրա խոսքով՝ իրական պատճառը Բաքվի պահանջն է։ Ադրբեջանը, հիշեցնենք, պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, քանի որ Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագրում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Բաքուն խաղաղության պայմանագրի ստորագրման համար միակ ու հիմնական խոչընդոտ է համարում ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն էլ վերջերս հայտարարեց, թե Փաշինյանի հետ քննարկել են այդ հարցը։ Կարապետյանցն ասում է՝ հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, այն փոխել հնարավոր չէ։

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով՝ եթե անկախության հռչակագրին հղումը հանվի Սահմանադրությունից, Հայաստանը լուրջ խնդրի առաջ կկանգնի։

Բաքուն կարծում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ, և Հայաստանն ապագայում կարող է վերակենդանացնել իր տարածքային պահանջները։ Պաշտոնական Երևանն իր հերթին հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի նախագծում դրույթ կա այն մասին, որ կողմերը տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Բացի այդ, համաձայնել են ամրագրել, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

Պաշտոնական Երևանը մի քանի անգամ նշել է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը մեր երկրի ներքին գործն է։ Սրան զուգահեռ, Փաշինյանը խոսել է նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին, և հանձնարարել նախագիծ մշակել ու հաստատել մինչև 2026 թվականի վերջը։ Նինա Կարապետյանցի կարծիքով՝ գործող իշխանությունն ուզում է Սահմանադրության փոփոխության հարցով հանրաքվե անել խորհրդարանական հերթական ընտրություններին զուգահեռ։

Հայաստանի վարչապետը Սահմանադրութան փոփոխության հարցը քննարկե՞լ է արդյոք  Ադրբեջանի հետ՝ պաշտոնական Երևանն այս մասին լռում է։ Այս հարցով մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ արտաքին քաղաքական գերատեսչությունից կրկին նշել են, որ Սահմանադրական փոփոխությունների գործընթացը Հայաստանի ներքին գործն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան