Դոպինգ Սփեյս» ընկերությունը շարունակում է Սնուփ Դոգի հետ բանակցությունները համերգի ամսաթվի և տեխնիկական պայմանների վերաբերյալ․ ԿԳՄՍՆ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Դոպինգ Սփեյս» ընկերությունը ներկայում շարունակում է Սնուփ Դոգի հետ բանակցությունները՝ համերգի անցկացման ամսաթվի, ինչպես նաև տեխնիկական պայմանների վերաբերյալ։ Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ Կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Նախարարությանն ուղղված հարցմանն ի պատասխան՝ փոխնախարար Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ բնակցությունների ավարտից հետո հանրությունը կտեղեկացվի համերգի հստակ օրվա մասին։

«Ըստ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկատվության՝ հայտնում ենք, որ վաճառված տոմսերի գումարի զգալի մասն արդեն իսկ վերադարձվել է գնորդներին, գործընթացը դեռևս շարունակվում է՝ ըստ վերջիններիս պահանջի: Ընկերությունը հայտնում է, որ տոմսերի վերադարձն իրականացվում է գնորդների ցանկությամբ, և այդ հանգամանքը որևէ կերպ չի կարող համերգի չկայացման հիմք հանդիսանալ»,- մանրամասնել է Գիլոյանը։

Արտիստի երևանյան համերգի կայացման վերաբերյալ Factor.am-ը հարցում է ուղարկել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին և «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։ Ո՛չ վարչապետի աշխատակազմից, ո՛չ էլ ընկերությունից դեռևս չեն պատասխանել, ի վերջո, Երևանում կայանալո՞ւ է համաշխարհային աստղի համերգը, թե՝ ոչ։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Սնուփ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին։ Մինչդեռ «Դոպինգ սփեյս» ընկերությունից լրատվամիջոցներին հայտարարել էին, որ Սնուփ Դոգի երևանյան համերգը կայանալու է:

Նշենք, որ ԱԺ-ում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել էր, որ հնարավոր է` ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի երևանյան համերգը տեղի ունենա այս տարվա օգոստոսին։

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերի 23-ին նախատեսված էր հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը, որը հետաձգվեց՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակման և դրան հետևած իրադարձությունների պատճառով։

Ռեփերի համերգի համար պետբույջեից շուրջ 2.3 մլրդ դրամն ամբողջությամբ վճարվել է անցած տարվա օգոստոսի 25-ին։

Ի դեպ, Սնուփ Դոգի համերգի վերաբերյալ բուռն քննադատություններին 2023 թվականին ԱԺ-ում անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով․ «Սնուփ Դոգին բերում ենք, որ իմանան՝ Հայաստանն ապրում է, ծնկի չի եկել»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ կարծիք էր հայտնել, որ համերգի կայանալու դեպքում այն պետք է բաց լինի բոլորի համար։

Մանյա Պողոսյան