Գերմանիայում ատոմակայանի վրայով ռուսական ԱԹՍ-ներ են թռել

Լուրեր

11.08.2026 | 13:02
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
Բոլորը

Գերմանիայի Ֆլենսբուրգ քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել ատոմակայանի տարածքում ռուսական ԱԹՍ-ների թռիչքների կապակցությամբ, գրում է BILD-ի ռուսական ծառայությունը։

Միջադեպերը տեղի են ունեցել օգոստոսին Շլեզվիգ-Հոլշտեյնի արդյունաբերական տարածքում։ Անօդաչուները մեծ արագությամբ թռել են այն տարածքի վրայով, որտեղ, բացի անջատված ատոմակայանից, նաև հեղուկացված բնական գազի տերմինալ և քիմիական գործարաններ կան:

Պարբերականի լավատեղյակ աղբյուրի տվյալներով՝ տարածաշրջանի ոստիկանությունը բերվել է մարտական պատրաստության վիճակի։ Հաղորդվում է, որ ոչ թռիչքային գոտին խախտվել է մի քանի անգամ։ Ենթադրաբար, այն ռազմական ԱԹՍ է հատել։

«Ֆլենսբուրգի դատախազությունը հաստատում է վարույթի հարուցումը դիվերսիայի նպատակով գաղտնի գործողությունների կասկածանքով՝ կապված Շլեզվիգ-Հոլշտայնի կարևոր ենթակառուցվածքի վրայով անօդաչու թռչող սարքերի կրկնակի թռիչքների հետ»,- պարբերականին ասել է ավագ դատախազ Բերնդ Վինտերֆելդը:

BILD-ի տեղեկություններով՝ անօդաչու թռչող սարքերի թռիչքները գրանցվել են օգոստոսի 8-ից։ Ըստ նախնական տվյալների՝ անօդաչուները կարող էին արձակվել ռուսական կողմից Հյուսիսային ծովում գտնվող նավերից։ Գերմանիայի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները կարծում են, որ անհայտ ԱԹՍ-ները եղել են Orlan-10, որոնք ունեն 500-ից 600 կմ հեռահարություն և թռչում են 100 կմ/ժ-ից ավելի արագությամբ։ Ուժայինները կարծում են, որ դրանք կարող էին օգտագործվել դիվերսիոն նպատակներով։

Օգոստոսի 14-ին Գերմանիայում երկու ռազմակայան է փակվել օբյեկտներում հնարավոր դիվերսիաների պատճառով։ Der Spiegel-ի զրուցակիցները պատմել են, որ անհայտ անձինք մտել են Քյոլնի ավիաբազա, որտեղ կարող էին թունավորել ինքնավար ջրամատակարարման ցանցի ջուրը։ Այս բազայում, ի թիվս այլ բաների, գտնվում է Գերմանիայի կառավարության օդային նավատորմի շտաբը, որը մտնում է Գերմանիայի պաշտպանության նախարարության կազմի մեջ։