Դեմոկրատների ազգային համագումարի վերջին օրը. Հարրիսը խոստանում է նախագահ լինել բոլոր ամերիկացիների համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Չիկագոյում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի վերջին օրը Քամալա Հարրիսը պաշտոնապես ընդունել է առաջադրումը որպես նախագահի թեկնածու և ելույթ ունեցել, որը, թերևս, նրա ամբողջ քաղաքական կարիերայի ամենագլխավոր ելույթն էր, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հարրիսը հորդորել է ամերիկացիներին օգտագործել գալիք ընտրությունները որպես «թանկարժեք հնարավորություն դեպի առաջ ուղի գծելու» համար՝ անկախ կուսակցական նախապատվությունից:

«Ես գիտեմ, որ այս գիշեր մեզ դիտում են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ: Եվ ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ ես խոստանում եմ լինել բոլոր ամերիկացիների նախագահը։ Ես կլինեմ այն նախագահը, որը կմիավորի մեզ մեր բարձրագույն ձգտումների շուրջ։ Նախագահ, որն առաջնորդում է և լսում»,- ասել է նա բուռն ծափահարությունների ներքո:

Հարրիսը նաև զգուշացրել է վտանգավոր հետևանքների մասին, եթե հանրապետական Դոնալդ Թրամփը վերադառնա Սպիտակ տուն։

«Մենք գիտենք, թե ինչպիսին կլինի Թրամփի երկրորդ ժամկետը։ Այս ամենն ամրագրված է «Նախագիծ 2025» փաստաթղթում։ Շատ առումներով Դոնալդ Թրամփը լուրջ մարդ չէ։ Սակայն նրա՝ Սպիտակ տուն վերադառնալու հետևանքները չափազանց լուրջ են»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ Թրամփը փորձում է հետ մղել երկիրը։

«Բայց մենք չենք վերադառնա անցյալ։ Ես ամբողջ սրտով սիրում եմ մեր երկիրը։ Ուր էլ գնամ և ում էլ հանդիպեմ, տեսնում եմ մի ազգ, որը պատրաստ է առաջ շարժվել, պատրաստ է հաջորդ քայլին և անհավանական ճանապարհորդության, որն Ամերիկան է»,- հայտարարել է նա։

Հարրիսի ելույթը քառօրյա համաժողովի գագաթնակետն էր։ Այս ընթացքում միջոցառմանը ելույթ են ունեցել ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը, Բիլ և Հիլարի Քլինթոնները, Բարաք և Միշել Օբամաները, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին և Հարրիսի նախագահական մրցավազքի փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլցը։