Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի «Կովկաս» նավահանգստում գտնվող վառելիքով լաստանավին

Լուրեր

24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
Բոլորը

Ռուսական իշխանությունները հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են վառելիքի ցիստերներով լաստանավին, որը գտնվում է Կրասնոդարի երկրամասի «Կովկաս» նավահանգստում։ Տարածաշրջանային օպերատիվ շտաբի տվյալներով՝ տեղում հրդեհ է բռնկվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Տեղական տելեգրամ ալիքները հրապարակում են լուսանկարներ, որոնցում ծխի մեծ սյուն է երևում «Կովկաս» նավահանգստի վրա։

«Տեղում աշխատում են շտապ օգնության և հատուկ ծառայությունները։ Հրդեհի տարածքը և տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են»,- ասված է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ։

Mash տելեգրամ-ալիքի հաղորդմամբ՝ ուկրաինացի զինվորականները կարող էին նավահանգստի ուղղությամբ արձակել Storm Shadow թևավոր հրթիռ, որն էլ խոցել է վառելիք տեղափոխող Aquatrader լաստանավը։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։

Ուկրաինան չի մեկնաբանել «Կովկաս» նավահանգստի վրա հարձակման մասին տեղեկությունը։