Հնդկաստանի վարչապետը պատրաստ է միջնորդ հանդիսանալ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Կիևի և Մոսկվայի միջև, որը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ։

«Մենք երկխոսության և դիվանագիտության կողմնակից ենք՝ հնարավորինս շուտ խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար։ Հնդկաստանը պատրաստ է դրան նպաստել բարեկամ երկրների հետ միասին»,- ասել է Մոդին Վարշավայում՝ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո։

DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նա նաև հայտարարել է Հնդկաստանի «հաստատակամ համոզմունքը, որ ոչ մի խնդիր չի կարող լուծվել մարտի դաշտում»։ Հնդկաստանի վարչապետը Լեհաստան է ժամանել Ուկրաինա այցի նախօրեին։

«Ես շատ ուրախ եմ, որ վարչապետը հաստատեց իր պատրաստակամությունը՝ անձամբ աշխատել պատերազմի խաղաղ, արդար և արագ ավարտի համար։ Մենք համոզված ենք, որ Հնդկաստանը կարող է շատ կարևոր դեր խաղալ այս հարցում»,- իր հերթին, ասել է Լեհաստանի վարչապետը։

Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է Ուկրաինայի՝ սեփական սահմանները պաշտպանելու իրավունքի մասին։

«Պատմությունը մեր ժողովուրդներին սովորեցրել է, թե որքան կարևոր է հարգել կանոնները, հարգել սահմաններն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։