ՌԴ ԱԴԾ-ն գործ է հարուցել CNN-ի և ուկրաինական հեռուստաալիքների լրագրողների դեմ՝ Սուջայում նկարահանումների համար

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) քրեական գործեր է հարուցել ամերիկյան CNN հեռուստաալիքի թղթակից Նիք Փեյթոն Ուոլշի և ուկրաինական Mi Ukraine և Hromadske հեռուստաալիքների լրագրողներ Օլեսյա Բորովիկի և Դիանա Բուտսկոյի դեմ։ Գործեր են հարուցվել Կուրսկի մարզում ՌԴ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնել են գերատեսչության հասարակայնության հետ կապերի կենտրոնից, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ օտարերկրյա լրագրողները Ռուսաստանի սահմանը հատելուց հետո տեսանյութեր են նկարահանել Կուրսկի մարզի Սուջա շրջանում։ Նրանք կհայտնվեն միջազգային հետախուզման մեջ, իսկ եթե մեղավոր ճանաչվեն ՌԴ ՔՕ 322-րդ հոդվածի 3-րդ մասով, նրանց սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։

Նիք Ուոլշը ռեպորտաժ է նկարահանել Սուջայի անցակետում, որտեղ նա հայտարարել է, որ «ռուսական սահմանը լիովին անպաշտպան է թվում»: Իր հերթին, ուկրաինացի թղթակիցներն այցելել են քաղաք։

Մի քանի օր առաջ ՌԴ ԱԴԾ-ն քրեական գործ էր հարուցել նաև իտալական պետական Rai հեռուստառադիոընկերության օպերատոր Սիմոնե Տրաինիի և թղթակից Ստեֆանիա Բատիստինիի դեմ՝ Սուջայում նկարահանումների համար։ Բատիստինին ուկրաինացի զինվորականների հետ Ուկրաինայի տարածքից մեքենայով հատել է ՌԴ սահմանը։ Այս կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն «խիստ բողոք» է հայտնել Ռուսաստանում Իտալիայի դեսպան Սեսիլիա Պիչոնիին։