Ձախերը Մակրոնին սպառնում են իմփիչմենթով, եթե նա չհաստատի վարչապետի իրենց թեկնածուին

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ֆրանսիայի ձախ կուսակցությունների «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան օգոստոսի 21-ին նախազգուշացրել է, որ կձգտի հասնել նախագահ Էմանուել Մակրոնին իշխանությունից հեռացնելուն, եթե նա հավանություն չտա վարչապետի պաշտոնում Լյուսի Կաստեի թեկնածությանը, հայտնում է BFMTV-ն:

«Եթե Էմանուել Մակրոնը վարչապետ չնշանակի կոալիցիայի թեկնածու Լյուսի Կաստեին, որն ընտրություններում ստացել է ամենաշատ ձայները, ապա մենք «Նոր ժողովրդական ճակատի» հետ հանդես կգանք իմփիչմենթի օգտին»,- ասել է «Աննվաճ Ֆրանսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մաթիլդա Պանոն։

Նա հիշեցրել է Սահմանադրության 68-րդ հոդվածի մասին, ըստ որի՝ խորհրդարանն իրավունք ունի նախագահին հեռացնել իշխանությունից, եթե նա չկատարի իր հիմնական պարտականությունները։ Պանոն ընդգծել է՝ նախագահը Գաբրիել Աթալի կառավարության հրաժարականից հետո մեկ ամսից ավելի նոր վարչապետ չի նշանակել։

Հաղորդվում է, որ վարչապետի նշանակման հարցով Մակրոնի հանդիպումները կուսակցությունների առաջնորդների հետ կսկսվեն օգոստոսի 23-ին։

Հուլիսի 7-ին Ֆրանսիայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում նախագահամետ «Միասին» կոալիցիան պարտվել է ձախ կուսակցությունների «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքին, որը, մասնավորապես, ներառում է «Չնվաճված Ֆրանսիան»։ Ոչ մի քաղաքական ուժ չի ստացել բացարձակ խորհրդարանական մեծամասնություն։ Հետևաբար, եթե ձախերը փորձեն հեռացնել Մակրոնին իշխանությունից, ապա հաջողության հասնելու համար նրանցից կպահանջվի այլ քաղաքական ուժերի աջակցությունը։