ՌԴ գործարանները զանգվածային սնանկացման են բախվում՝ Չինաստանի կողմից հումքի մատակարարումները դադարեցնելու պատճառով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսական արդյունաբերական ձեռնարկություններին սպառնում է սնանկացում և արտադրության դադարեցում՝ արտերկրից, այդ թվում՝ «բարեկամական» երկրներում կարևոր քիմիական հումք գնելու անկարողության պատճառով։ Այս մասին ասվում է 20 խոշոր ընկերությունների, մասնավորապես, ավտոմոբիլային արդյունաբերության, շինարարական ընկերությունների, կենցաղային տեխնիկա արտադրողների կողմից կառավարությանն ուղարկված նամակում։

ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթի պատճառով դադարեցվել են պոլիմեթիլենֆենիլիզոցիանատների (MDI) մատակարարումները Ռուսաստան, որոնք օգտագործվում են պոլիուրեթանային փրփուրների, հերմետիկների, ինքնահարթեցվող հատակների, խողովակների, սառնարանների բաղադրիչների և ավտոպահեստամասերի արտադրության մեջ։ Այս հումքի հարցում տնտեսությունը 100%-ով կախված է ներմուծումից, մեջբերում է РБК-ն ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովին ուղարկված նամակը։

ԱՄՆ-ից, Եվրոպայից և Ճապոնիայից մատակարարները դադարեցրել են առաքումները, նրանց միացել է նաև Չինաստանը:

Չինաստանից խոշորագույն MDI արտադրողը՝ Wanhua Chemical Group-ը, հայտարարել է Ռուսաստան մատակարարումների ամբողջական դադարեցման մասին։ Սաուդյան Արաբիայի հետ համաձայնության գալու փորձը հաջողությամբ չի պսակվել, բողոքում են արդյունաբերողները։ Sadara Chemical-ը չի հաստատել Ռուսաստան առաքումների հնարավորությունը։

«Այս որոշումը ցնցում էր արդյունաբերության համար, քանի որ հաշվի առնելով շուկայի մասնակիցների սահմանափակ պաշարը և MDI-ի պահպանման սահմանափակ ժամկետը՝ այս իրավիճակի պահպանումն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կհանգեցնի առկա արտադրության դադարեցման և սնանկացման»,- ասվում է նամակում: