Թիմ Ուոլզը՝ Դեմոկրատական կուսակցության փոխնախագահի թեկնածու

Լուրեր

23.06.2026 | 15:10
Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում // Ուշակովը՝ Մոսկվա Փաշինյանի այցի մասին․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 15:02
«Կաշիներդ քերթվելու ա». Ավինյանը` ընտրություններին մասնակցած ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:53
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմից, իբր, «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մասին համաժողով է նախաձեռնել
23.06.2026 | 14:47
Երևանի փոխքաղաքապետը` դահլիճի ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:39
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
23.06.2026 | 14:32
Տիկինը ավելորդ խոսեց. Անի Խաչատրյանը` իր և Աննա Ավետիսյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:18
Ինչո՞ւ եք կաշառք բաժանում. ավագանու իշխանական անդամը` «Մայր Հայաստանի» անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:15
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել
23.06.2026 | 14:15
ՄԻՊ-ը դատապարտել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը
23.06.2026 | 14:13
Քանի Կիևյան կամուրջը փակ է, կանգառասրահ տեղադրեք այդ փողոցում. Կուբատյանը` Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:07
Թուրքմենստանի նախագահն Ալիևի հետ Արցախում է․ նրանք այցելել են Շուշի
23.06.2026 | 14:03
Շիշը շպրտել եմ հանդարտեցնելու համար, սեղանին է դիպել. Միքայել Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:00
Կիևյան կամրջի վրա կիրակի չեն աշխատել, պիտի 24/7 լինի. ավագանու անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:53
Չեղարկվել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքի մեկնումը Դալարիկ կայարանի մոտ տեղի ունեցած վթարի պատճառով
Բոլորը

ԱՄՆ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզն ընդունել է Դեմոկրատական կուսակցության փոխնախագահի թեկնածությունը։

«Սա իմ կյանքի պատիվն է»,- ասել է նա Չիկագոյում Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Մենք բոլորս այս գիշեր այստեղ ենք մի գեղեցիկ և պարզ պատճառով՝ մենք սիրում ենք այս երկիրը»,- ասել է նա:

Իր ելույթում 60-ամյա քաղաքական գործիչը խոսել է իր կյանքի փուլերի, մասնավորապես, Նեբրասկայի փոքրիկ քաղաքում իր մանկության և ամերիկյան ֆուտբոլի մարզիչ աշխատելու մասին։

Համագումարի ժամանակ ելույթ է ունեցել նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը՝ սատարելով Ուոլզին և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսին, որը դեմոկրատների կողմից առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։

«Հարրիսն ու Ուոլցը տիպիկ ամերիկյան երկու առաջնորդներ են, բայց և անհավանական կյանքի պատմություններով»,- ասել է նա:

Քլինթոնը վստահություն է հայտնել, որ Հարրիսն ու Ուոլզը «թարմ օդի» շունչ կլինեն Միացյալ Նահանգների համար, իսկ նրանց ընտրած ամերիկացիները «հպարտ կլինեն դրանով իրենց ամբողջ կյանքում»։

Չիկագոյում ելույթ են ունեցել նաև երաժիշտներ Սթիվի Ուանդերը և Ջոն Լեջենդը, դերասանուհի Մինդի Քալինգը, դերասան Քինան Թոմփսոնը և հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին։