ՌԴ Վոլգոգրադի մարզում ԱԹՍ-ի հարվածից հետո ռազմական օբյեկտում հրդեհ է բռնկվել

Լուրեր

11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
Բոլորը

Օգոստոսի 21-ի լույս 22-ի գիշերը ՌԴ Վոլգոգրադի շրջանն անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել։ Մարինովկայի շրջանում «Պաշտպանության նախարարության օբյեկտը ենթարկվել է հարձակման», ասել է նահանգապետ Անդրեյ Բոչարովը։ Նրա խոսքով՝ «անօդաչու թռչող սարքերի մեծ մասը ոչնչացվել է» ՀՕՊ ուժերի կողմից, սակայն դրանցից մեկը բախվել է օբյեկտին՝ հրդեհ առաջացնելով։ Բոչարովը հավելել է, որ զոհեր և վիրավորներ չկան, գրում է The Moscow Times-ը։

Վոլգոգրադի շրջանի բնակիչները հայտնել են, որ թիրախը եղել է Օկտյաբրսկի գյուղի Մարինովկա ռազմական օդանավակայանը, փոխանցում է Astra-ն։ Առաջին պայթյունները լսվել են ժամը 3։30-ի սահմաններում, ականատեսները հաշվել են, ընդհանուր առմամբ, 10 պայթյուն։

Հարվածի և դրան հաջորդած կրակի հետևանքով սկսվել է զինամթերքի պայթյուն, որը տեղակայված է եղել օդանավակայանում։ Բնակիչներից մեկը հայտնել է, որ գյուղացիներին խնդրել են հավաքել փաստաթղթերը, «հնարավոր է տարհանում»։

Բաց տվյալների համաձայն՝ Մարինովկա օդանավակայանում տեղակայված են ՀՕՊ հրամանատարության 2-րդ առանձին հետախուզական ավիացիոն ջոկատի Սու-24ՄՌ առաջնային հետախուզական ինքնաթիռներ։

Հարձակման պատճառով Վոլգոգրադի օդանավակայանում ինքնաթիռների ժամանումն ու մեկնումը սահմանափակվել է: Թռիչքների ուշացումները տատանվում են 3-ից 7 ժամի սահմաններում: Պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ տարածաշրջանում 13 անօդաչու թռչող սարք է խոցվել։