«Ո՞ւմ են պետք հայերը». Լուկաշենկոյի կոշտ հայտարարությունն ու Երևանի լռությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Հանուն Հանրապետության» կուսակցության որոշ անդամներ և համակիրներ ձու, կարտոֆիլ և լոլիկ են նետել դեսպանատան շենքի պատերին՝ «Դո՛ւրս Հայաստանից» վարկարկումներով։ Բողոքի ակցիան կազմակերպվել էր՝ ի պատասխան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ հայերին ուղղված կոշտ հայտարարության։

Բելառուսի նախագահն օգոստոսի 19-ին «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, քննադատելով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը,  հայտարարել էր՝ «Ո՞ւմ են պետք հայերը՝ մեզնից բացի»։

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն ասում է՝ եթե որևէ պետություն ներկայացնում է ազգային անվտանգության սպառնալիք, ապա նրա հետ մենք չենք կարող դիվանագիտական հարաբերություններ ունենալ։

Բաբաջանյանը ներկայացրել է նաև Հայաստանի ժողովրդավարական ուժերի խորհրդակցական հարթակի հայտարարությունը, որով Հայաստանի իշխանություններից պահանջում են խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ընդգծում է՝ Լուկաշենկոյի հայտարարությունն այլ պետության և ժողովրդի արժանապատվությունը վիրավորող մակարդակի խոսակցություն է։

«Կամ ընդհանրապես պետք է խզել հարաբերությունները Բելառուսի հետ, կամ եթե այդ հարաբերությունները չեն խզվում, ապա այնպիսի հարաբերություններ հաստատել, որ Լուկաշենկոն այլևս նման արտահայտություններ չանի», – ասում է քաղաքական վերլուծաբանը։

Երկու ամիս առաջ Հայաստանը Մինսկից հետ կանչեց դեսպանին, որից հետո Բելառուսը նույնպես հայտարարեց Երևանից իր դեսպանին հետ կանչելու մասին։ Այս որոշմանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ որևէ հայ պաշտոնյա չի այցելելու Բելառուս, քանի դեռ այդ երկրի ղեկավարը Լուկաշենկոն է։ Հակոբ Բադալյանն ասում է՝ Երևանը պետք է համարժեք քաղաքական աշխատանք տանի Բելառուսի հետ, որպեսզի նման հայտարարություններ չլինեն։

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի խոսքով էլ՝ Լուկաշենկոյի հայտարարությունը հակահայկական դիրքորոշում է, որն արդեն դառնում է ավանդական։ Նրա կարծիքով՝ այս հայտարարության միջոցով Լուկաշենկոն փոխանցում է Պուտինի տրամադրությունները։

Հավելենք, որ դեռևս մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ առնվազն երկու պետություն գիտի, որոնք մասնակցել են Արցախի դեմ պատերազմի նախապատրաստմանը։ Նրա այդ հայտարարությանը նախորդել էր Բաքվում Լուկաշենկոյի, ըստ էության, խոստովանությանը, որ տեղյակ է եղել Արցախի վրա Ադրբեջանի հարձակման ծրագրերից և համաձայնել, որ պատերազմով կարելի է լուծել խնդիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան